Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Պաշտպանության հանձնաժողովը հավանություն տվեց Պետական սահմանի մասին օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծին aravot.am aravot.am

time
Պաշտպանության հանձնաժողովը հավանություն տվեց Պետական սահմանի մասին օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծին

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 26-ի նիստում քննարկեց Պետական սահմանի մասին օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, հիմնական զեկուցողն էր՝ Արդարատատության փոխնախարար Տիգրան Դադունցը:

«Նախագծի նպատակը Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի (ՍԷԿՏ) վերաբերյալ հիմնական կարգավորումների սահմանումն է օրենքի մակարդակով: Ներկայումս ՍԷԿՏ համակարգի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են կառավարության որոշմամբ: Այսինքն, համակարգի էությունը եւ դրա հետ կապված սկզբունքային կարգավորումներն օրենքի մակարդակում ամրագրված չեն, ինչը եւ առաջարկում ենք իրականացնել:

Նաեւ օրենքով հստակ սահմանվելու է, թե համակարգում ինչ տվյալների համախումբ պետք է ներառվի եւ արտացոլվի, համակարգին հասանելիություն ունենալու չափանիշները, տվյալներ մուտքագրելու ընդհանուր պայմանները:

Հստակեցվում են համակարգի լիազորված մարմնի գործառույթները՝ նախագծի ընդունման, արդեն դրա ուժի մեջ մտնելուց հետո, 6-ամսյա ժամկետում նախատեսվում է կառավարության համապատասխան նոր որոշման ընդունումը »,- ասաց Տիգրան Դադունցը: Նա հավելեց, որ նախագծի վերաբերյալ Կառավարության եւ ԱԺ պատգամավորների կողմից առաջարկներ չեն ներկայացվել:

Հանձնաժողովը այս նախագծին եւս հավանության արժանացրեց, հետեւաբար այն կընդգրկվի ԱԺ լիագումար նիստի օրակարգում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test