Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Հստակեցվում է ռազմական ոստիկանության գործունեությունը, խստացվում՝ վարժական հավաքներից խուսափելու պատասխանատվությունը aravot.am aravot.am

time
Հստակեցվում է ռազմական ոստիկանության գործունեությունը, խստացվում՝ վարժական հավաքներից խուսափելու պատասխանատվությունը

ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը ներկայացրեց փոփոխությունները

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 26-ի նիստում քննարկեց ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին եւ Ռազմական ոստիկանության մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը: Հիմնական զեկուցողը ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն էր:

«Ըստ փոփոխությունների՝ վարժական հավաքներից խուսափելու համար առաջարկվում է քրեական պատասխանատվություն սահմանող Քրեական օրենսգրքի 462-րդ հոդվածում հստակեցնել խուսափման դրսեւորման ձեւերը եւ խստացնել մի շարք ոչ իրավաչափ հանգամանքներիի զուգորդմամբ՝ վարժական հավաքներից խուսափելու պատասխանատվությունը:

Ռազմական ոստիկանության իրավասություններում հստակեցվում է ռազմական ոստիկանության գործունեությունը ոչ միայն հանցագործությունները կանխելիս եւ խափանելիս, այլեւ հայտնաբերելիս եւ բացահայտելիս: Ռազմական ոստիկանությանն իրավասություն է ապահովում աջակցել զինվորական կոմիսարիատներին՝ քաղաքացիների զինվորական հաշվառման, պարտադիր կամ զորահավաքային զորակոչի, պահեստազորային պատրաստության միջոցառումների կազմակերպման գործընթացում:

Ռազմական ոստիկանությունը լիազորվում է ապահովելու քրեական վարույթն իրականացնող մարմինների գրավոր պահանջի հիման վրա վարույթի շրջանակներում ձերբակալված կամ կալանավորված զինծառայողների տեղափոխումը եւ ուղեկցումը նշված վայրեր՝ անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործընթացներին մասնակցելու համար»,-ասաց Արման Սարգսյանը:

Հիմնական զեկուցողին հարցեր չեղան: Հանձնաժողովը կողմ քվեարկեց ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը դրական եզրակացություն ստանալու պարագայում լիագումար նիստ ներառելու հարցին:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test