Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Հրապարակ». Երբեմնի արդյունաբերական հսկան` պարապուրդների եւ տարիներ տեւող դատերի մեջ hraparak.am hraparak.am

time
«Հրապարակ». Երբեմնի արդյունաբերական հսկան` պարապուրդների եւ տարիներ տեւող դատերի մեջ

Իջեւանի Ազատամուտ գյուղում գործող Իջեւանի բենտոնիտի կոմբինատը խորհրդային ժամանակներում մեծ ծավալի արտադրանք էր թողարկում, առաքում ԽՍՀՄ տարբեր ծայրեր։ Հայաստանի անկախացումից հետո, Ադրբեջանի կողմից տնտեսական շրջափակման հետեւանքով բարդացավ գործարանի արտադրանքի` Ռուսաստան արտահանումը։ Կոմբինատի սեփականաշնորհումից հետո տարբեր սեփականատերեր փոխվեցին, գործարանի գույքի արժեքավոր մասը վաճառվեց: Այդ ընթացքում բենտոնիտի կոմբինատից հանվեց, վրացիների միջոցով Ադրբեջանի Ղազախի շրջանի Դաշ Սալահլի գյուղում գործարկված բենտոնիտի գործարանին վաճառվեց արտադրական հոսքագիծ։

Ղազախի շրջանի այդ գործարանը շատ արտադրանք է տալիս՝ բենտոնիտի փոշի է թողարկում, արտահանում Ռուսաստան։ Մոտավորապես 2013-ին Իջեւանի բենտոնիտի կոմբինատի սեփականատերեր դարձան Ջավախքից բանաստեղծ Օքրո Օքրոյանի որդիները, որոնք Ռուսաստանում գործարարներ են: Նրանք կոմբինատում վերակառուցման որոշ աշխատանքներ կատարեցին, նոր սարքավորումներով հոսքագիծ գործարկվեց: Բայց տարիներ շարունակ բենտոնիտի կոմբինատն աշխատում է ընդմիջումներով, արտադրական ցածր հզորությամբ, ինչը վատ ազդեցություն է թողնում ձեռնարկության ֆինանսական վիճակի վրա։ Օբյեկտիվ դժվարություններին ավելանում են կոմբինատի դեմ դատական տարբեր հայցերը, որոնց քննությունը տարիներ է տեւում։

Դատական հայցերի մի մասն ընկերության բաժնետերերի կողմից է։ Ահա դրանցից մեկը. Երեւանի բնակիչ Արսեն Հարությունյանը 2022թ․ փետրվարին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան հայցադիմում է ներկայացրել` ընդդեմ «Իջեւանի բենտոնիտ կոմբինատ» ԲԲԸ-ի՝ խնդրելով անվավեր ճանաչել 2021թ. հուլիսի 7-ին կայացած «Իջեւանի բենտոնիտ կոմբինատ» ԲԲԸ ժողովի բաժնետոմսերի կոնսոլիդացիայի որոշումը, անվավեր ճանաչել 2021թ. հուլիսի 8-ին կայացած «Իջեւանի բենտոնիտ կոմբինատ» ԲԲԸ ժողովի բաժնետոմսերի հետգնման որոշումը եւ որպես հետեւանք՝ վերականգնել Ա․ Հարությունյանի սեփականության իրավունքը «Իջեւանի բենտոնիտ կոմբինատ» ԲԲԸ 2 հազար 404 հատ` յուրաքանչյուրը 7 հազար 237 ՀՀ դրամ անվանական արժեքով հասարակ անվանական բաժնետոմսերի նկատմամբ։ 2022թ․ օգոստոսի 11-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը որոշել է Ա․ Հարությունյանի ներկայացուցչի միջնորդությունը՝ հայցի հիմքը եւ առարկան փոփոխելու վերաբերյալ, բավարարել:

2024թ․ մարտի 7-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Նանա Դալլաքյանը վճռել է Ա․ Հարությունյանի` ընդդեմ ՀՀ «Իջեւանի բենտոնիտ կոմբինատ» ԲԲ ընկերության` ժողովի որոշումները մասնակի անվավեր ճանաչելու եւ անվավերություն կիրառելու պահանջի մասին հայցը մերժել: Այս վճռի դեմ Ա․ Հարությունյանի ներկայացուցիչը ներկայացրել է վերաքննիչ բողոք: Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2024 թ․ հոկտեմբերի 17-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարվել է, եւ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի 2024 թ․ մարտի 7-ի վճիռը բեկանվել է, եւ գործն ուղարկվել է նույն դատարան՝ Վերաքննիչ դատարանի սահմանած ծավալով նոր քննության: Նշված որոշման դեմ Ա․ Հարությունյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, Վճռաբեկ դատարանը մերժել է Հարությունյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունել: Վճռաբեկ բողոք է ներկայացրել նաեւ մյուս կողմը։

Վճռաբեկ դատարանը 2025թ․ փետրվարի 21-ին որոշել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2024 թ․ հոկտեմբերի 17-ի որոշման դեմ «Իջեւանի բենտոնիտ կոմբինատ» ԲԲԸ-ի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել: Հիմա սույն գործով Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում` Իջեւան քաղաքի նստավայրի դատավոր Նարինե Անանյանի նախագահությամբ, նախնական դատական նիստեր են կայանում, վերջինը նշանակված էր սեպտեմբերի 25-ին։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test