Քաղաքագետ Էդգար Վարդանյանի խոսքով՝ Հայաստանը փորձում է դիվերսիֆիկացված քաղաքականություն վարել և ցույց տալ, որ իր հարաբերությունները ուղղված չեն որևէ մեկի դեմ:
Այս մասին նա ասում է «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցով ՌԴ մեկնելուն և դրա հետ կապված որոշ շրջանակների կողմից հնչող քննադատություններին:
Ըստ նրա՝ ՌԴ-ի դերը այստեղ, ճիշտ է, նվազում է, բայց կարող է ակնկալել տնտեսական օգուտներ. «Ռուսաստանը նաև ունի ռազմաբազա ՀՀ-ում»:
Հարցադրմանը՝ Ռուսաստանը կարող է մի օր փորձի տնտեսական գործիքներով ճնշում կիրառել ՀՀ-Ի վրա, քաղաքագետն ասում է՝ տնտեսական գործիքները ավելի շատ հոգեբանական են, սակայն կարող են բարձրացնեն գազի գինը՝ այդպես առաջացնելով դժգոհություններ:
Միաժամանակ զրուցակիցը ընդգծում է՝ անհնարին է չունենալ հարաբերություններ ՌԴ-ի հետ՝ հաշվի առնելով ՀՀ-ի տնտեսական կախվածությունը նրանից:
«Երբ Բելառուսի նախագահն ասում էր՝ ուր պիտի գնաք, տեսան, որ կարող ենք գնալ: ՌԴ-ին պետք է ցույց տալ, որ իմ հետ նորմալ հարաբերություն ունենալու դեպքում շահելու ես»,- ասում է նա:
Մոսկվայում մի քանի տասնյակ հայեր, այդ թվում՝ հոգևորականներ, բողոքի ակցիա են իրականացրել Հայաստանի դեսպանատան մոտ ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ պարզելով նաև Գևորգ (Միքայել) Աջապահյանի լուսանկարներով պաստառներ: Անդրադառնալով սրան՝ քաղաքագետը նկատում է՝ առանց ՌԴ իշխանության թույլտվության այնտեղ ակցիաներ չեն լինում: Այսինքն՝ եկեղեցականների բողոքը չի հակասում Ռուսաստանի քաղաքականությանը, նպատակներին. «Նրանք մտածում են՝ հավելյալ գործիք է ճնշում գործադրելու համար»:
Ըստ Վարդանյանի՝ Եկեղեցու իշխանությունը չի դիտարկում պետությունը որպես արժեք, ինչպես քրեական ենթամշակույթի կրողները. «Ապրում է իր յուրօրինակ պատկերացումներով: Մտածում են՝ պետություն, օրենքներ, ժողովրդավարություն, ընտրություն, ընտրություն, մեծամասնության դիրքորոշում ոչինչ են»:
Առավել մանրամասն՝ հարցազրույցում:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test