Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Հայաստանն ամբողջապես թելադրվում է թուրքական կողմից, Իսրայելի կողմից․ Արամ Մանուկյան a1plus.am a1plus.am

time

«Մենք հիմա տարբեր քաղաքական ուժերի հետ աշխատում ենք 2026թ․ ընտրություններին խմբով գնալու ծրագրի վրա։ Եվ այդ կոալիցիան կամ դաշինքը տարբերվելու է մինչև հիմա եղած այլ դաշինքներից նրանով, որ լինելու են ոչ համարակալված կուսակցություններ և անուններ։ Առաջնայինը լինելու է ծրագիրը։ Այսինքն այդ քաղաքական ուժերը ոչ թե ումով, այլ ինչով են հանդես գալու։ Դա հավանաբար կլինի մանիֆեստ, որտեղ հիմնականը սկզբունքային դիրքորոշումներն են, սկզբունքներն են, թե ինչով ենք գնալու ընտրությունների»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը՝ անդրադառնալով եկող տարվա համապետական ընտրություններին։

Վերջինս հավելում է, որ իրենց ծրագրում առաջնային է լինելու արտաքին դիվանագիտությանը վերաբերող խնդիրները, հարևան երկրների հետ բալանսավորված հարաբերությունները և ուննալու են խաղաղության «ռեալ ծրագրեր»։

ՀԱԿ փոխնախագահը չբացահայտեց, թե որ ուժերի հետ են վարում համագործակցության քննարկումները, և ով է լինելու իրենց դաշինքի առաջնորդը։ Ընդամենը հաստատեց տեղեկությունները, որ խոսակցություններ եղել են Էդմոն Մարուքյանի ու նրա «Լուսավոր Հայաստան» կուսակցության և Սուրեն Սուրենյանցի ու նրա «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության հետ։ «Մենք Ղարաբաղ կոմիտեի հաջողված փորձն ենք ուզում կիրառել, որն ըստ էության, հետևյալն է՝ առաջնորդն այնտեղ ծնվեց ընթացքում»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test