Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Փաշինյանը հաստա՞տ Փարաքարի սիրելի ժողովրդի հետ է hraparak.am hraparak.am

time
Փաշինյանը հաստա՞տ Փարաքարի սիրելի ժողովրդի հետ է

Փաշինյանի ցավակցական գրառումն ինձ հույս չներշնչեց, որ Վալոդյա Գրիգորյանի սպանությունը կբացահայտվի: Փաշինյանը ստում է, թե ինքը ցնցված է այդ լկտի բռնությունից, որի արդյունքում կան 2 զոհ եւ 1 վիրավոր: Բանն այն է, որ դեպքի կողմերը հստակ տարանջատված են՝ իշխանություն եւ ընդդիմություն, իսկ մենք շատ լավ գիտենք, թե Փաշինյանն ինչպես է իրեն պահում այդ հակամարտության մեջ: Չեմ ուզում որեւէ բան կանխատեսել: Երանի մեր իրավապահները հենց այս գործով ապացուցեն, որ իշխանությունների ոտքի տակի կեղտը չեն, եւ իրական արդարությունը հանեն ջրի երես: Չի կարելի թույլ տալ, որ տեղի ունեցածը նորմ դառնա մեր երկրում (հիշենք Պռոշյանի համայնքապետ Հրաչ Մուրադյանի սպանությունը) եւ կրկնվի իրար հաջորդող իշխանությունների եւ ընդդիմությունների փոխհարաբերություններում: Դա պետք է բացառել, եւ դա պետք է անեն իրավապահները:

Ինչ վերաբերում է Փաշինյանի գրառում-«ուղերձին», ապա դրա մեջ մի սրտաճմլիկ բառ կա, որն էլ հուշում է, որ Փաշինյանն ամեն ինչ անելու է, որ այս գործն այլ փաթեթավորում ստանա ու մատուցվի ժողովրդին: ՔՊ առաջնորդը գրել է. «Ցավակցում եմ սպանվածների հարազատներին եւ Փարաքարի սիրելի ժողովրդին։ Վիրավորում ստացած անձին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»: Սրտաճմլիկ բառը «սիրելի»-ն է: Իմ կարծիքով՝ Փարաքար խոշորացված համայնքի ժողովուրդն ուղղակի չի կարող սիրելի լինել Փաշինյանի համար: Այդ ժողովուրդը 57 տոկոս վստահության քվե է տվել Վալոդյա Գրիգորյանին եւ ջարդել Փաշինյանի փաղանգը՝ ցույց տալով ՔՊ-ի անպարտելիության միֆի սնանկությունը: Նույն տրամաբանությամբ՝ Փաշինյանի համար սիրելի չեն գյումրեցիները… Օրումեջ Գյումրի վազող վարչապետը մոռացել է Գյումրու ճանապարհը: Վանաձորցիներն ու ալավերդցինե՞րն են սիրելի Փաշինյանի համար, ումից նա խլեց իրենց կատարած ընտրությունը: Փաշինյանի գրառում-«ուղերձում», ախր, այնքան ցցուն է այդ «սիրելի» բառը, որ մի պահ նույնիսկ կասկածում ես, որ գրառման հեղինակն ինքն է՝ ընդդիմությանը, այդ թվում ժողովրդի ընդդիմադիր հատվածին մուրճով սպառնացող «խարոշի» քաղաքական եւ պետական գործիչը:

Առջեւում, եթե ֆորսմաժորային իրավիճակներ չլինեն, մենք նորից ընտրություններ ենք ունենալու: Աներկբա է, որ դրան պատրաստվում է նաեւ Նիկոլ Փաշինյանը, որի համար դա շանս է՝ վերարտադրվելու եւ վարչապետի պաշտոնում իր խայտառակ կենսագրությունը դույզն-ինչ բարենորոգելու համար: Տապալել այդ ընտրությունները՝ Փաշինյանի համար նշանակում է հեռանալ բազմաթիվ ծանր հանցագործությունների բեռով, որոնցից շատերի մասին նա նույնիսկ ինքնախոստովանական ցուցմունքներ է տվել: Շատ չեմ խորանա, դա իմ ոլորտը չէ, բայց Անդրանիկ Քոչարյանի չարչրկված զեկույցը յոթ փականի տակ պահելը, օրինակ, իմ սրտով չէ: Ինչո՞ւ չեն հրապարակում: Հանրությունը տեղյա՞կ է այդ զեկույցի, հետեւաբար՝ նաեւ 44-օրյա պատերազմի բոլոր մանրամասներին: Անդրանիկ Քոչարյանն իր վրայից գցեց բեռը՝ ասելով, որ այն փոխանցել է ԱԺ նախագահին: Ուրեմն ինչո՞ւ չեք հրապարակում, որ մենք՝ ձեր «սիրելի ժողովուրդը», նույնպես հասու լինենք այդ ողջ անցուդարձին՝ սկսած նրանից, թե ով հրահրեց 44-օրյա պատերազմը: Իսկ ընդհանրապես՝ կա՞ այդպիսի տող խնդրո առարկա զեկույցում: Հիշեք խոսքերս՝ Փաշինյանը թույլ չի տալու հրապարակել այդ զեկույցը, մինչեւ այն մանրակրկիտ չուսումնասիրվի եւ չխմբագրվի այնպես, որ ինքը խաս-մաքուր դուրս գա այդ «կեղտի» միջից: Փաշինյանը ոչ միայն չի վստահում Անդրանիկ Քոչարյանին, այլեւ շատ լավ է ճանաչում ու քաջածանոթ է որոգայթներ լարելու նրա մեծ տաղանդին: Անդրանիկ Քոչարյանը գալիս է ՀԱԿ-ից, իսկ ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը Փաշինյանից պահանջում է հրապարակել ՄԽ համանախագահների 2019թ. զեկույցը, ինչից Փաշինյանը կորցնում է ինքնատիրապետումը: Մինչդեռ, հավանաբար, հենց այդ զեկույցից կարող է պարզ դառնալ, թե ով հրահրեց 44-օրյա պատերազմն ու երկիրը տարավ կապիտուլյացիայի:

Ոչ, սիրելի ընթերցող, ես չեմ շեղվում թեմայից: Փարաքարի ցավալի սպանությունը, մեծ հաշվով, հենց այս թեմայի մեջ է: Փաշինյանը պարզապես չի կարող թողնել իր պաշտոնը եւ արժանանալ «սիրելի» ժողովրդի դատին, իսկ այդ դատն անպայման կկայանա, եթե «սիրելի» ժողովուրդը շտկի մեջքը, հաղթահարի իր ներսում կուտակված սարսափն ու ի վերջո հասկանա, որ ինքն է իր երկրի տերը եւ իշխանություն ձեւավորողը: Փարաքարն ու Գյումրին դրա հրաշալի օրինակներն են, որ այսօր էլ սպասարկում են Փաշինյանի վախերի երկար շարանը:

Եվ կրկին դիմում եմ իրավապահներին. Փարաքարում տեղի ունեցածն առաջին հերթին ձեր մեղքն է, ձեր՝ գործող իշխանությանը ծառայամտորեն ենթարկվելու հետեւանքը: Կշարունակեք նույն ոճո՞վ՝ կկոծկեք, կլղոզեք, կփաթեթավորեք այս ակնհայտ քաղաքական ոճիրը, մեղքը ձեր վիզը: «Կրայնին» դուք եք դառնալու, Փաշինյանը չի պատրաստվում սրա համար պատասխան տալ:

Ուշադիր կարդացեք նրա վշտակ­ցական գրառումը. «ՀՀ իրավապահները պարտավոր են շուտափույթ բացահայտել հանցագործության մեջ ներգրավված բոլոր անձանց։ Նաեւ մանրամասն վերլուծության պետք է ենթարկվի հարցը, թե կանխարգելիչ ինչպիսի գործողություններ պետք է կատարվեին՝ Փարաքարում բռնությունների շարք թույլ չտալու համար, ովքեր պիտի կատարեին այդ գործողությունները եւ ինչու չեն կատարել։ Այս վերլուծությունից կարվեն անհրաժեշտ հետեւություններ»: Հասկա­ցաք, չէ՞, որ ձեր մասին է սա: Ուրեմն հետեւեք Փաշինյանի հորդորին ու բացահայտեք բոլոր այն իշխանավորներին, որոնք ծանր էին տարել Փարաքարում կրած խայտառակ պարտությունը:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test