Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ալիևի «սանձահարումը» 1in.am 1in.am

time
Ալիևի «սանձահարումը»

Սեպտեմբերի 25-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Նյու-Յորքում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշին: Ինչպես տեղեկացնում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը, Իլհամ Ալիևը «գրառում է կատարել ՄԱԿ-ի պատվավոր հյուրերի հուշագրքում , ապա լուսանկարվել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ»:

Իլհամ Ալիևը Նյու-յորքում է արդեն գրեթե երեք օր: Այդ ընթացքում նրա հանդիպումների մասին տեղեկություններ գրեթե չկան: Բացառություն է, թերևս, Ադրբեջանի առաջին տիկնոջ կողմից տարածված տեսագրությունը, որտեղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փաստացի Իլհամ Ալիևին «պարտադրում է» օգոստոսի 8-ի համաձայնություններին հավատարմություն:

Բաքվի իշխանական minval.az-ի մեկնաբանը կարծում է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ելույթում Իլհամ Ալիևը «կպատմի Հայաստանի հետ խաղաղության գործընթացի մասին»:

Ադրբեջանական լրատվամիջոցն, ըստ էության, բացահայտում է, որ Իլհամ Ալիևը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում մեկ հիմնական ասելիք ունի՝ հայտարարել, որ Հայաստանի հետ «արդեն իսկ խաղաղություն հաստատված է»:

Կարելի է ենթադրել, որ Ալիևին նման պարտավորություն պարտադրել է Միացյալ Նահանգներըՙ Հնարավոր է, այդ հավաստիացումը պայմանավորում է թուրք-ամերիկյան հարաբերությունները, որ շարունակում են մնալ բարդ: Հայաստանի համար կարևոր է, որ Ադրբեջանի նախագահից միջազգային հանրությունը մեկ ակնկալիք ունի՝ հայտարարել, որ Հարավային Կովկասում հակամարտությունների էջը փակված է:

Ի՞նչ ձևակերպումներ է օգտագործելու Ադրբեջանի նախագահը, արդեն ՄԱԿ-ի և միջազգային դերակատարների խնդիրն է: Որքանով հասկացվում է ադրբեջանական մամուլի անոնսներից, Իլհամ Ալիևը պատրաստվում է քննադատել ՄԱԿ-ին և ներկայանալ որպես Անվտանգության խորհրդի «չորս բանաձևերի պահանջները կատարած առաջնորդ»:

Բաքուն, ինչ խոսք, ոչ մի առիթ բաց չի թողնելու, որպեսզի Երևանին պահի «մարտակոչի ռեժիմում»: Բայց կոնկրետ այս փուլում շատ վալեի էական է, որ միջազգային դերակատարներն Ալիևին «հրկադրում են» ՄԱԿ-ի հեղինակավոր ամբիոնից հայտարարել Հայաստանի հետ խաղաղության մասին:

Ակնհայտ է, որ դա արվում է Ալիևին ՌԴ նախագահ Պուտինի ազդեցությունից դուրս բերելու նպատակադրվածությամբ: Դա չի նշանակում, թե Հայաստանի համար «կոմֆորտ է ստեղծվում», բայց տարածաշրջանում ռազմական էսկալացիայի սպառնալիքն էականորեն կաշկանդվում է, ինչը Հայաստանին վերակազմակերպման հնարավորություն է տալիս:

Ալիևն, ինչ խոսք, աշխարհաքաղաքական ամենակարող չէ, գործիք է: Այս համատեքստում կարևոր է, որ միջազգային հանրությունը նրան ոչ թե Հայաստանի դեմ է լարում, այլ «սանձահարում է»:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test