«Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը մի մարդ էր, որը ջախջախիչ պարտության մատնեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ ընտրություններով, հետևապես՝ Գրիգորյանի ողբերգական սպանության թիվ մեկ պատասխանատուն գործող իշխանությունն է։ Ի դեպ, այդ պատասխանատվությունն ավելի ընդգծվեց, երբ սպանությունից ժամեր անց Նիկոլ Փաշինյանը գրառում կատարեց՝ ընդգծելով, թե պետք է վենդետաները կանխել»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության մասին, նման տեսակետ հայտնեց իրավապաշտպան, սահմանադրագետ Գոհար Մելոյանը։
«Այսինքն, Փաշինյանին հայտնի՞ է եղել տեղեկատվություն առ այն, որ վենդետա է հնարավոր, և իրենք չե՞ն կանխել ու չե՞ն ապահովել ընդդիմադիր գործչի անվտանգությունը։ Եթե առաջին դեմքի մակարդակով իմացել եք, ինչո՞ւ չեք ապահովել ընդդիմադիր գործչի անվտանգությունը. դա դիտավորությո՞ւն էր, նպատակահարմարությո՞ւն, թե՞ ցանկալի հետևանք»,- ասաց Մելոյանը։
Նրա խոսքով՝զուգահեռ իրականության մեջ տեսնում ենք, որ այս իշխանությունը կարողանում է շատ արագ ամբոխի միջից անգամ շիշ նետողին գտնել ու ձերբակալել, երեկվանից մարդասպան հանցագործ ունենք, բայց չկա ձերբակալություն։
«Արդյո՞ք ամեն ինչ չի տեղավորվում նպատակահարմարության դաշտում»,- ասաց Գոհար Մելոյանը՝ ընդգծելով՝ ընդդիմադիր հայացքներով մարդկանց պարագայում իրավապահ համակարգի գործելաոճի լրիվ այլ արձագանքի ենք ականատես լինում։
«Երբ կա ցանկություն և նպատակահարմարություն, անգամ դժվար բացահայտվող գործերը բացահայտվում են։ Արդյոք կա՞ տեղեկատվություն, որը թաքցվում է հանրությունից, ինչպես հարիր է այս իշխանությանը։ Ես կոչ եմ անում հանրությանը ծայրաստիճան հետևողականություն ցուցաբերել այս գործի վերաբերյալ, թույլ չտալ, որ որևէ բան մոռացության մատնվի»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test