«Մենք գիտենք, որ համապետական ընտրություններ են նախատեսվում, իսկ ընտրությունների արդյունքները որոշվում են ժողովրդի քվեարկությամբ։ Եթե ժողովուրդը չի ցանկանում ունենալ այնպիսի իշխանություն, որի մոտեցումների հետ համաձայն չէ, չի ունենա այդպիսի իշխանություն, այսինքն՝ չի ընտրի։ Ասել, որ քաղաքական թիմը պարտադրում է ժողովրդին մի բան, ի բնե սխալ է»,- կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած թեզերին՝ չորրորդ հանրապետության մասին։
Նա հավելեց․ «Չորրորդ հանրապետության հռչակման հետ կապված հարցերը, որոնք քննարկվել են կուսակցության համաժողովի ընթացքում, կարող են իրականություն դառնալ միայն ժողովրդի կամքով։ Այլ տարբերակ հնարավոր չէ, այսինքն՝ ժողովուրդը պետք է որոշի»։
Մանրամասները՝ տեսանյութում
Նիկոլ Փաշինյանն օրերս ասել էր․ «Լավ է, որ Հայաստանի նախկին ղեկավարներն անընդհատ այդ առիթները տալիս են, թե Հայաստանը ներքաշել եմ պատերազմի մեջ։ Ասել եմ՝ եթե մենք ներքաշել ենք պատերազմի մեջ, 2018 թվականի դրությամբ 18 տարեկան զինվորը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս ի՞նչ գործ ուներ»։
Հարցին, թե խնդիր չի՞ տեսնում Փաշինյանի այս հայտարարության մեջ, մասնավորապես, որ վաղը կարող են Հայաստանի դեմ դատական հայցեր ներկայացվել, Գալյանը պատասխանեց․ «Եկեք հիշենք, թե այդ հայտարարությունը ե՞րբ որպես դիրքորոշում ներկայացվեց պարոն վարչապետի կողմից։ Այն ժամանակ, երբ այս իշխանությանը մեղադրեցին պատերազմ սանձազերծելու կամ սկսելու մեջ։ Եվ արձագանքը դրա մասին էր։ Այսինքն՝ այդքան տարի մենք չգիտեի՞նք դա, մենք չգիտեի՞նք, որ միջազգայնորեն չճանաչված տարածքի հետ գործ ունեինք։ Եվ ո՞նց կարող է այնպես ստացվել, որ այս իշխանությունը եկավ, եւ ինքը սանձազերծեց պատերազմ։ Եվ շարունակությունը հետեւյալն էր, որ պատերազմի մեջ ենք գտնվել 2020-ից առաջ էլ»։
Հարցին, թե Նիկոլ Փաշինյան էլ էր 2016-ի ապրիլյան պատերազմին մեկնել Արցախ, ո՞ր հայրենիքի հողերն էր պաշտպանում, նա պատասխանեց․ «Մեզ համար շատ ցանկալի»։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի գործողություններին՝ կապված 44-օրյա պատերազմի հետ, նախարարն ասաց․ «Եթե այդ ամենը շարունակվեր, զոհերի թիվն ավելի մեծ լիներ, ի՞նչ մեղադրանքներ էին հնչելու իշխանությունների հասցեին»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ.
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test