Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Առանց Չինաստանի պուտինյան Ռուսաստանը ոչինչ է․ Զելենսկի lurer.com lurer.com

time
Առանց Չինաստանի պուտինյան Ռուսաստանը ոչինչ է․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Չինաստանին մեղադրել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը դադարեցնելու հարցում անգործության մեջ, փոխանցում է Deutsche Welle-ն։

«Եթե Չինաստանը իսկապես ցանկանում է, որ այս պատերազմը ավարտվի, ապա Մոսկվային կարող է ստիպել դադարեցնել ներխուժումը։ Առանց Չինաստանի պուտինյան Ռուսաստանը ոչինչ է։ Բայց Չինաստանը մնում է լուռ՝ հանուն խաղաղության գործելու փոխարեն», - ասել է Զելենսկին։

Ուկրաինայի առաջնորդը նաև նշել է՝ ևս մեկ երկիր, որը կարող է ազդել Մոսկվայի վրա, ԱՄՆ-ն է. «Մոսկվան վախենում է Ամերիկայից և միշտ ուշադրություն է դարձնում նրան»: Ուկրաինայի նախագահը հայտարարել է՝ Պուտինը խուսափում է ուղիղ բանակցություններից. «այդ մարդը վախենում է դեմ առ դեմ նստել Ուկրաինայի և աշխարհի հետ և անկեղծորեն ընդունել, որ ինքը միայն պատերազմ է ուզում»:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test