Poltico-ն, հղում անելով միանգամից երեք անանուն աղբյուրի, հայտնում է, որ արաբական և իսլամական մի խումբ երկրների առաջնորդների հետ հանդիպմանը Միացյալ Նահանգների նախագահը խոստացել է «Իսրայելին թույլ չտալ, որ գրավի Հորդանանի արևմտյան ափի տարածքները»:
Թրամփի հետ հանդիպմանը մասնակցել են Թուրքիայի, Եգիպտոսի, Ինդոնեզիայի, Սաուդյան Արաբիայի, Պակիստանի և Հորդանանի առաջնորդներն ու պաշտոնական ներկայացուցիչները:
Պարբերականն ընդգծում է, որ ԱՄՆ նախագահը նման միանշանակ խոստում տվել է, երբ արաբական «որոշ երկրներ ակնարկել են, որ Հորդանանի արևմտյան ափի պաղեստինյան տարածքների գրավումը կասկածի տակ կդնի «Աբրահամյան համաձայնագրերի» արդյունավետությունը»:
Եթե ասվածը դիվանագիտական լեզվից «թարգմանվի», ապա կստացվի, որ արաբական այն երկրները, որ Իսրայելի հետ ԱՄՆ նախագահի միջնորդությամբ դիվանագիտական հարաբերություններ են հաստատել, փաստացի սպառնացել են խզել պայմանավորվածությունները, եթե Նաթանյահուն օկուպացնի Պաղեստինի ազգային վարչակազմի կողմից կառավարվող տարածքները:
Ինտրիգն այն է, որ սեպտեմբերի 25-ին Իսրայելի վարչապետը մեկնում է Վաշինգտոն: Նախատեսված է, որ նրան Սպիտակ տանը կընդունի նախագահ Դոնալդ Թրամփը: Պաշտոնն ստանձնելուց հետո անցած ինն ամիսներին ԱՄՆ նախագահը չորրորդ անգամ է հյուրընկալում Իսրայելի վարչապետին:
Vesty.go.il իսրայելական լրատվամիջոցի մեկնաբանի գնահատմամբ, «չորրորդ հանդիպումը կարող է ճակատագրական լինել»: Նաթանյահուն անձամբ խորհուրդ է տվել «Հուդեայի և Սամարայի անեքսիայի հարցում սպասել» Վաշինգտոնից իր վերադարձին:
Թրամփի և արաբա-իսլամական երկրների առաջնորդների հանդիպումից հետո Թուրքիայի նախագահ Էրդողանը մամուլին ասել է, որ «Մերձավոր Արևելքին լավ ապագա է սպասվում»: Իսրայելի վարչապետը, մինչդեռ, հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և մի քանի այլ երկրների կողմից Պաղեստինի պետության ճանաչումը Երուսաղեմին «ոչինչ չի պարտավորեցնում»:
Թրամփին կհաջողվի՞ Պաղեստինի հարցում հասնել Իսրայելի և արաբա-իսլամական երկրների դիրքորոշումների մերձեցման: Առկա իրավիճակում դա թվում է անհնար: Թրամփը «կհանձնի՞» Բիբիին:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test