Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հայտարարում է, թե ընդդիմադիր համայնքապետերը կամ ձերբակալվում, կամ սպանվում են:
Հանրային հը եթերում անդրադառնալով այս հայտարարությանը, ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ասաց՝ ինքը հիմա ձերբակալվա՞ծ է:
«Տարբեր մարդիկ Գյումրիում ասում են, որ իր տեղը բերդն է, ոչ թե քաղաքագլխի պաշտոնը: Եթե մեր երկրում ռեպրեսիաներ են, ինքը ինչո՞ւ ձերբակալված չէ»,- ասաց Ռուբինյանը:
ԱԺ նախագահի տեղակալն անդրադարձավ նաև Ղուկասյանի՝ Հայաստանը Ռուսաստանի հետ միանալու հայտարարությանը և դրան դեմ արտահայտվողների վերաբերյալ արած արտահայտությանը:
«Էդ էն Վարդան Ղուկասյա՞նն է, որ երեկ հայտարարել է, թե ով դեմ է Հայաստանը միանա միութենական պետությանը՝ թրքահպատակ շան տղա է: Էստեղ ես մի քանի հարց ունեմ: Էն քաղաքական ուժերը, որոնք աջակցել են Վարդան Ղուկասյանին, որ դառնա Գյումրու քաղաքապետ, լավ առիթ է, որ մի հատ հստակ իրենց դիրքորոշումը հայտնեն՝ իրենց հովանավորյալը հստակ ասել է, որ համաձայն չէ, որ Հայաստանը դառնա միութենական պետության մաս, թրքահպատակ շան տղա է: Հիմա իրենք պետք է պատասխանեն հետևյալ հարցին. իրենք թրքահպատակ շան տղա՞ են, թե՞ ՀՀ անկախությունը մատաղ անել պատրաստվող անարժաններ:
Այս դիլեման միայն նրանց է ուղղված, որովհետև մյուս բոլոր ուժերը, որոնք չեն աջակցել Ղուկասյանին, այս դիլեմայից դուրս են և մեր գլխավորությամբ ցույց կտան իրենց, Վարդան Ղուկասյանին և իր տերերին, թե ով է շունը, ով ում շունն է, ու պետք լինի, էդ շանը մի հատ էլ դնչկալ կհագցնեն, որ քիչ հաչա»,- ասաց Ռուբինյանը:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test