Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Երևանում «MAN» մակնիշի թիվ 74 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վիրավորին առաջինը օգնության են հասել «Ա Հ» մարկետի աշխատակիցները, ապա շտապօգնության բժիշկները նրան տեղափոխել են հիվանդանոց․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ shamshyan.com shamshyan.com

time
Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։20-ի սահմաններում «MAN» մակնիշի թիվ 74 երթուղին սպասարկող, Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը Խաղաղ Դոնի փողոցում՝ ժողովրդին ավելի շատ հայտնի «զոքանչի լեզու» շենքի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտնին։Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել և վթարի վայրի դիմաց գտնվող «Ա Հ» խանութի աշխատակիցների հետ օգնության են հասել վրաերթի ենթարկվածին, տեղում առաջին բուժօգնություն ցուցաբերել, ապա զանգել շտապօգնություն։Օպերատիվորեն ժամանած շտապօգնության հերթապահ բժիշկների խումբը վիրավորին տեղափոխել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Սամվել Իսախանյանն ու կրտսեր պարեկ Արտյոմ Թորոսյանը։Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։Դեպքի մասին ՊԾ Երևանի քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քաղաքի վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։Ժամանել է նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Էրեբունի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ։Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վրաերթի ենթարկվածի ինքնությունը։Ֆոտոլրագրողը հայտնում է, որ թիվ 74 երթուղին սպասարկում է Դավթաշեն 4-րդ թաղամասից մինչև Էրեբունի թանգարան։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test