Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Քրեածին վիճակը մեր երկրում անվերահսկելի է․ փաստաբանը՝ Մերձավանի սպանության մասին sputnik sputnik

time
Քրեածին վիճակը մեր երկրում անվերահսկելի է․ փաստաբանը՝ Մերձավանի սպանության մասին
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik․ Հայաստանի Հանրապետությունում քրեածին վիճակն անվերահսկելի է, հանցավորության դեմ պայքարը` անարդյունավետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց փաստաբան Րաֆֆի Ասլանյանը՝ անդրադառնալով Մերձավանում գիշերը տեղի ունեցած աղմկահարույց սպանությանն ու մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ կեսգիշերին մոտ Մերձավանում սպանվել են Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը,, որը դեպքի պահին ծառայողական պարտականությունները կատարելիս չի եղել, վիրավորվել է Արծրուն Գալստյանը։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Փաշինյանը գրառում էր կատարել՝ դատապարտելով կատարվածը և նշելով, թե «մանրամասն վերլուծության պետք է ենթարկվի հարցը, թե կանխարգելիչ ինչպիսի՞ գործողություններ պետք է կատարվեին Փարաքարում բռնությունների շարք թույլ չտալու համար, ովքեր պիտի կատարեին այդ գործողությունները և ինչու չեն կատարել»։
«Սպանություններն ու սպանության փորձերը ոչ բոլորն են հրապարակվում։ Վիճակագրական մանիպուլյացիաներով իշխանությունները փորձում են հասարակության մեջ տպավորություն ստեղծել, թե ամեն ինչ նորմալ է։ Այսօր և՛ բացահայտման, և՛ կանխման, և՛ նախականխման մակարդակը ՀՀ-ում գտնվում է պատմական մինիմումի վրա, իսկ դրա պատճառը իրավապահ մարմինների քաղաքականացված լինելն է։ Իրավապահ մարմիններն այսօր աշխատում են մեկ անձի իշխանության պաշտպանության համար»,- նշեց Ասլանյանը և հավելեց՝ ոլորտից հեռու չէ և շատ տեղեկություններ ունի, թե ինչ է կատարվում։
Նրա խոսքով՝ իրավապահ մարմինների ռեսուրսների մեծ մասն ուղղվում է այլախոհների և ընդդիմախոսների դեմ, իսկ դրանից էլ տուժում է հանցավորության դեմ պայքարը։
Ինչ վերաբերում է Փաշինյանի արձագանքին՝ փաստաբանի խոսքով՝ նա իրավիճակին պետք էր անդրադառնար ոչ թե ֆեյսբուքյան գրառմամբ, այլ դա պետք էր անել վաղուց՝ հստակ հրահանգներով, ճիշտ կադրային քաղաքականությամբ, ինչը ներկա իշխանություններին բնորոշ չէ։
ՀՀ քաղաքական ուժերը դատապարտել են Փարաքար համայնքի ղեկավարի սպանությունը
«Այսօր մի իրավիճակ է ստեղծվել, որ պաշտպանված են միայն պետության հաշվին թիկնապահով պտտվողները, իսկ մնացած քաղաքացիները մեր երկրում, ինչպես իրենք են ասում՝ «Չորրորդ հանրապետությունում», պաշտպանված չեն․․․ Ես կարծում եմ՝ ոչ միայն իրավապահ մարմինների աշխատանքի արդյունավետությունը, այլև մեր երկրի առջև ծառացած բոլոր խնդիրները հնարավոր է լուծել բացառապես իշխանափոխությամբ»,- նշեց փաստաբանը՝ ընդգծելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանից և նրա թիմից տրամաբանող մարդը որևէ ակնկալիք չի կարող ունենալ։
Փաստաբանը ևս մի դիտարկում արեց․ ըստ նրա՝ Փաշինյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ նախաքննական մարմնի համար քննության ծավալ է ընդգծում և նախաքննության վարկած է առաջ քաշում, ինչի իրավասությունը չունի։ Ընդգծեց՝ արդեն մի քանի դեպքով տեսել ենք, թե ինչ ուղղությամբ է քննությունն ընթանում և ինչ արդյունք է լինում, երբ դեպքից ժամեր անց Փաշինյանը կոնկրետ գնահատական է հնչեցնում։
Նրա կարծիքով՝ ինչպես իր շահագրգռվածության մյուս դեպքերում՝ «Սուրմալու»-ի պայթյուն, Ազատի զինվորական կացարանի հրդեհ և այլն, Փաշինյանը հերթական անգամ նախաքննության իր ցանկալի վարկածն ու ծավալն է պարտադրում իրավապահ մարմիններին՝ ակնարկելով, որ երեկվա սպանությունը կատարվել է վրեժի շարժառիթով և փոխկապակցված է փետրվարի 5-ին Մերձավանում՝ ՔՊ-ական պաշտոնյայի բակում կատարված սպանության հետ։
«Եթե պարզվի, որ իսկապես սրանք փոխկապակցված են` սպանությունը կատարվել է վրեժի շարժառիթով, բնականաբար, այստեղ ոստիկանությունն ու նախաքննական մարմինը մեծ խնդիր ունեն։ Ստացվում է, որ հատկապես ոստիկանության օպերատիվ ծառայությունն իր ֆունկցիան չի կատարել»,- նշեց փաստաբանը։
Ինչ վերաբերում է պաշտոնանկությունների մասին լուրերին՝ Ասլանյանի խոսքով՝ դա կարող է դառնալ զուտ, այսպես ասած, հասարակության աչքերը փակելու միջոց։ Հարցը պետք է լուծել ոչ թե պաշտոնանկություններով, այլ կադրային ճիշտ քաղաքականությամբ։
«Հնարավոր չէ ունենալ դիլետանտ, բացառապես իշխանության և աթոռի համար պայքարող ղեկավար, նմանատիպ թիմակիցներ՝ անցյալ չունեցող և անփորձ, ու հույ ունենալ, որ մյուս ոլորտում կունենաք պրոֆեսիոնալներ կամ արդյունավետ աշխատանքային մթնոլորտ»,- շեշտեց Ասլանյանը։
Հավելենք, որ Վալոդյա Գրիգորյանը Փարաքար համայնքի ղեկավար էր ընտրվել 2025թ. մարտի 30-ին կայացած ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքներով: Վալոդյա Գրիգորյանը գլխավորում էր «Միասնություն» կուսակցությունների դաշինքի ցուցակը, որի մեջ էր նաև «Ապրելու երկիր» կուսակցությունը։
Վալոդյա Գրիգորյանը 42 տարեկան էր, ունի չորս երեխա, Կարեն Աբրահամյանը՝ երկու։ Ըստ ՆԳՆ-ի մամուլի խոսնակի՝ դիմակավորված, ձեռնոցներով մեկ անձ մոտեցել է կանգնած 3 անձանց, կրակահերթ է արձակել և հեռացել:
Վալոդյա Գրիգորյանն ու Կարեն Աբրահամյանը տեղում մահացել են, սպանողը չի հայտնաբերվել. քննիչ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test