«Երբ Փաշինյանն ասաց, որ դիմելու եմ հանրությանը, ես համոզված էի, որ ասելու էր, գնում եմ արտահերթ ընտրությունների, որովհետև ավելի հարմար ժամանակաշրջան արտահերթ ընտրությունների համար չկա։ Սամվել Կարապետյանը դեռ չի ստեղծել կուսակցություն, սրբազանները բանտում են, օգոստոսի 8-ի ստորագրման տպավորությունն էլ թարմ է»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։
Արամ Սարգսյանը գտնում է, որ եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիմա չի գնում արտահերթ խորհրդարանական ընտրությունների, ուրեմն ավելի լուրջ իրադարձության է սպասում, ինչը կբարձրացնի նրա ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարկանիշը, որն անցած տարիներին նվազել է։ «Իսկ ի՞նչը կարող է ավելի լուրջ բան լինել, քան Խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Եվ բացառված չէ, մինչև 2026թ․ ընտրությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության մասին փաստաթուղթ ստորագվի»,- ենթադրում է «Հանրապետության» նախագահը։
Արամ Սարգսյանը նաև համարում է, որ Հայաստանի իշխանությունները սխալ արտաքին քաղաքականություն են վարում։ Նա գտնում է, որ Հայաստանը պետք է միայն Արևմուտքի՝ ԱՄՆ-ի ու Եվրոայի հետ զարգացնի իր ռազմավարական հարաբերությունները։ Իսկ Չինաստանի և Ռուսաստանի հետ հարաբերությունները ոչ թե դիվերսիֆիկացնում են մեր արտաքին քաղաքականությունը, այլ վտանգներ ստեղծում՝ ճգնաժամային իրավիճակների դեպքում ոչ մեկը չի օգնի մեր երկրին։ Մինչդեռ եթե սերտացնի հարաբերությունները միայն Արևմուտքի հետ, կստանա և ներդրումներ, և նոր տեխնոլոգիաներ թե տնտեսական, թե պաշտպանական ոլորտներում, ինչն արդեն կբարձրացնի մեր երկրի անվտանգության մակարդակը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test