«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանն այն կարծիքին է, որ իրավապահ համակարգն իր գործառույթները պատշաճ չի կատարում, իսկ Փարաքար համայնքի ընդդիմադիր ղեկավար Վալոդյա Գրիգորյանի և նրա ընկերոջ՝ ոստիկան Կարեն Աբրահամյանի սպանությունը նա համարում է ժողովրդավարությունը և հատկապես ՏԻՄ կառավարումը գերեզմանելու փորձ:
«Իմ դիտարկումը հիմնված է նրա վրա, որ բազմաթիվ են դեպքերը, երբ ժողովրդի կողմից ընտրված թեկնածուն, ի վերջո, չի կառավարում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Մենուա Սողոմոնյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի առաջարկած «Չորրորդ Հանրապետությունը» և «Իրական Հայաստանը» ամենահակաժողովրդավար կոնցեպտներն են. «Ամենահակաժողովրդավար կառավարման փորձը հենց Փաշինյանինն է: Հայաստանը նմանվում է Ադրբեջանին, միայն մի տարբերությամբ, որ այնտեղի քաղաքացիներն ամեն օր զարթնում են հաղթողի կարգավիճակում, մենք՝ նսեմացված, արժանապատվություններս ստորացված վիճակում: Երկու պարագայում էլ ականատես ենք լինում բռնապետության: Փաշինյանի Չորրորդ Հանրապետությունում չի՛ գործելու օրենք, ոչ ոք չի կարողանալու բողոքել: Չորրորդ Հանրապետությունում մարդկանց ոչնչացնելու են ազատ խոսքի, համոզմունքի, միտք արտահայտելու համար»:
Նրա դիտարկմամբ՝ Նիկոլ Փաշինյանը սկսել է ՀՀ նախկին նախագահներին Ադրբեջանին արտահանձնելու գործընթաց.
«Խաղաղության նախաստորագրված պայմանագրի 8-րդ հոդվածով կողմերը (բնականաբար, այդ «կողմեր» ասելով՝ նկատի ունեն միայն Հայաստանը, որովհետև ինչը զիջում է՝ միայն Հայաստանի վզին է փաթաթված) պարտավորվում են պայքարել անջատողականության դեմ: Ադրբեջանին ամենաշատը դա է հետաքրքրում: Հիմա, երբ Նիկոլ Փաշինյանը նախկին նախագահներին մեղադրում է Արցախին աջակցելու մեջ, մեղադրում է անջատողականության մեջ, որովհետև իր հայրենասիրության մոդելում այլևս Արցախ գոյություն չունի, այն Ադրբեջանի տարածք է, և քանի որ Ադրբեջանից էլ հնչել է արտահանձնման մասին պահանջը, իսկ երեկ սոցցանցերում տարածված որոշ նիկոլականների մեկնաբանությունների տեսքով պահանջներ տեսանք՝ նախկին նախագահներին արտահանձնելու մասին, և քանի որ մեր պետության մեջ այլևս ոչինչ զարմանք չի առաջացնում, ես կարծում եմ, որ դրան էլ ենք հասնելու: Մենք այնքան ողբերգական վիճակում ենք, որ այս հանձնվողականության շղթայի մեկ օղակի վրա սևեռվում ենք և սկսում ենք դա քննարկել: Մի օր էլ գալու է, որ սկսելու ենք քննարկել՝ նախկին նախագահներին պե՞տք է արտահանձնել, թե՞ ոչ, կամ՝ եթե չարտահանձնենք՝ պատերազմ կլինի»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test