«Հանուն Հանրապետության» կուսակցության արտաքին գործերի քարտուղար Առնոլդ Բլեյանի խոսքով՝ Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանությունը ցավալի է:
Ըստ նրա՝ ընդդիմադիր շրջանակները կփորձեն այս սպանությունը քաղաքականացնել՝ ցույց տալով, թե բան չի փոխվել:
«Մենք գործ ունենք մի շրջանակի հետ, որի համար չկան սրբություններ, կարմիր գծեր: Այն, ինչ վատ է հանրապետության համար, լավ է իրենց համար․ սա տեսել ենք նաև արցախահայության դժբախտությունների ժամանակ: Հրամանները Կրեմլից՝ տերերից, ստանում են և կատարում: Բոլոր հնարավոր փրփուրներից կառչելու են»,- ասում է նա:
Վերջինս կարծում է, որ այս գործը շուտով կբացահայտվի, և բոլոր հարցերի պատասխանները կստանանք: Միաժամանակ նա չի կարծում, թե այս սպանությունը կարող է լինել քաղաքական:
Անդրադառնալով Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի արտահայտած այն տեսակետին, թե Հայաստանում բռնությունը օրինաչափություն է դառնում՝ Բլեյանն ասում է՝ Թաթոյանը որոշ ժամանակ առաջ էլ պնդում էր, թե Ադրբեջանի իշխանությունները քարտեր են բաժանում և մի քանի հարյուր հազար մարդ ուզում են բնակեցնել ՀՀ-ում, և ՀՀ իշխանությունները համաձայնել են:
«Ընդդիմության շրջանում մրցավազք է, թե ով կդառնա թեկնածու: Թաթոյանը քաղաքական անհեռատեսություն է ցուցաբերել՝ կանգնելով պետականության հակառակ ճամբարում: Կանգնել Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կողքին նշանակում է կանգնել պետականությանը դեմ»,- նկատում է նա:
Անդրադառնալով Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի այն հայտարարությանը, թե ինքը ՀՀ-ի ապագան տեսնում է ՌԴ-ի հետ միութենական պետության կազմում՝ Բլեյանն ասում է՝ Վարդան Ղուկասյանը մարմնավորում է Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին և Կտրիճ Ներսիսյանին, որոնք հլու-հնազանդ ենթարկվում են ՌԴ-ին:
«Վարդան Ղուկասյանը ռուսահպատակ է: Քյասիբի ռադիո․ լրիվ Վարդան Ղուկասյանի մասին է: Շատ է ուզում միություն կազմել՝ կարող է մի ռուս կին գտնել, ամուսնանալ նրա հետ և միություն կազմել, տեղափոխվել ՌԴ ու ազատել ՀՀ-ն իր ներկայությունից: Այսքանից հետո ապավինել ՌԴ-ին կա՛մ դու ապուշ ես, կա՛մ ստոկհոլմյան սինդրոմով ես տառապում, չնայած Վարդան Ղուկասյանի դեպքում պարզապես գործակալ է»,- ասում է նա:
Հարցին՝ ինչու է Վարդան Ղուկասյանն այդքան վախենում իր կյանքի համար, զրուցակիցը նկատում է. «Գուցե նա ինչ-որ գործարքների մեջ է քրեաօլիգարխիկ տարրերի հետ և դրա համար է վախենում»:
Անդրադառնալով վերջին շրջանում Լևոն Տեր-Պետրոսյանի ակտիվացմանը՝ Առնոլդ Բլեյանը նկատում է՝ Լևոն Տեր-Պետրոսյանը վերջերս հայտարարություններ է անում, որ անգամ սպասելի չէ Ռոբերտ Քոչարյանից և Սերժ Սարգսյանից: Նա չի կարծում, թե Տեր-Պետրոսյանը Նիկոլ Փաշինյանի հետ միջանձնային հարաբերություններն է քաղաքականացնում, պարզապես ՌԴ-ից ստացած հրահանգներն է կատարում. «Նա ՀՀ-ի իրական պատմությանն է տիրապետում, և այսքանից հետո ապավինել ՌԴ-ին ցավալի է»:
Անդրադառնալով Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթին և դրա վերաբերյալ ընդդիմության դժգոհություններին՝ «Հանուն Հանրապետության» կուսակցության արտաքին գործերի քարտուղարը ասում է. «Առաջ ասում էին՝ նոյեմբերի 9-ը կապիտուլյացիոն փաստաթուղթ է, հիմա ասում են՝ օ՜, ինչ լավն է, անպայման պետք է կատարել 9-րդ կետը»:
Բլեյանը հարց է հնչեցնում. «Ինչո՞ւ պիտի Ադրբեջանը համաձայնի, որ հարյուր հազար հայեր վերադառնան Ղարաբաղ և իր համար խնդիր առաջացնեն: Եթե համաձայնի էլ, կասի՝ հարյուր հազար հոգի էլ ես եմ ուղարկում ՀՀ․ մենք պատրա՞ստ ենք սրան»:
Ինչ վերաբերում է ՀՀ-ում կալանավորված ռուսաստանաբնակ օլիգարխ Սամվել Կարապետյանին և նրա ստեղծած ուժին, Բլեյանն ասում է. «Կարապետյանը որքան երկար մնաց ՀՀ բանտում, այնքան շուտ նրա ձեռքից կխլեն ՌԴ-ի իր բիզնեսները, որովհետև ՌԴ-ն պարազիտ երկիր է. հենց տեսնում է թուլություն, սկսում է հոշոտել: Սամվել Կարապետյանի ձևավորած ուժը պետականությանն ընդիմացող ուժ է»:
Զրուցակցի համոզմամբ՝ նոր Սահմանադրության ընդունումը շատ կարևոր գործողություն է: Ըստ նրա՝ նոր Սահմանադրության շուրջ հնարավոր կլինի առողջ քաղաքական դիսկուրս ձևավորել:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test