Լուսանկարը՝ Armeniasputnik-ի
Հայաստանում աննախադեպ իրադարձություն է տեղի ունեցել: Մատենադարանում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հոբելյանի առթիվ կազմակերպվել է միջազգային գիտաժողով: Փաստն ինքնին խոսուն է, մանավանդ եթե նկատի ենք ունենում, որ միջոցառումը ժամանակի առումով համընկնում է առաջին նախագահի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև սոցցանցային «փոխհրաձգությանը»:
Գիտաժողովի ընդմիջմանը նախագահ Տեր-Պետրոսյանը լրագրողների հետ կարճատև շփում է ունեցել, պատասխանել մի քանի հարցի: Այդ շարքում ամենադիտարժանը, երևի, գալիք ընտրություններին Հայ ազգային կոնգրեսի մասնակցությանը վերաբերող հարցն է, ինչին ի պատասխան Լևոն Տեր-Պետրոսյանը լրագրողներին խորհուրդ է տվել դիմել ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանին:
Առաջին նախագահն, ըստ այդմ, հրապարակայնացրել է, որ ՀԱԿ-ի քաղաքական ապագա գործունեության հարցում «ինքն այլևս որոշում որոշում չի ընդունում»: Հակառակ դեպքում նա ստանդարտ պատասխան կտար, այն է՝ «կքննարկենք վարչության նիստում, որոշման մասին ժամանակին և պատշաճ ձևով կտեղակացնենք հանրությանը»:
Բառացիորեն նախօրեին ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հրապարակային դիմել էր առաջին նախագահին և խնդրել, որ նա իրեն Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճի լիազորություն տա: Զուրաբյանն, ընդսմին, շեշտել էր, որ վարչապետի հետ կբանավիճի կամ պատրաստ է բանավիճել առաջին նախագահի անունից:
Առաջիկա ընտրություններին ՀԱԿ-ի մասնակցության-չմասնակցության հացը վերապահելով Լևոն Զուրաբյանի որոշմանը, առաջին նախագահը բացահայտում է, որ քաղաքականությունից հեռանո՞ւմ է, թե Լևոն Զուրաբյանին հորդորում է Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճի գնալու մտադրությունը չկապե՞լ իր անվան հետ:
Ի դեպ, միջազգային գիտաժողովի դահլիճում, որքանով թույլ են տալիս դիտարկել տարածված տեսագրությունները, առաջին նախագահի կողքին բացակայում էին ՀԱԿ-ի երկու փոխնախագահները:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test