Նիկոլ Փաշինյանը սիրում է արդարացնել ՔՊ-ականներին, որոնց հարազատները գերթանկարժեք բնակարաններ են ձեռք բերում ու արագորեն հարստանում:
Սեպտեմբերի 18-ին կառավարությունում՝ ճեպազրույցի ժամանակ, նա լրագրողներին ասաց, որ բոլորն էլ բնակարաններ են ձեռք բերում` ե՛ւ լրագրողները, ե՛ւ ոչ լրագրողները, որովհետեւ Հայաստանում բարեկեցության մակարդակն աճում է: «Բացառված է, որ որեւէ կոռուպցիայի դեպք պատշաճ չքննվի: Եթե չի հասնում ձեր ասած համոզիչ տվյալը քրեական գործի կամ մեղադրանքի եւ այլն, ուրեմն դա մտացածին պատմություն է, որեւէ կոմպրոմիս բացառված է»,- ասում էր նա՝ ընդդիմությանը մեղադրելով բանսարկությունների ու «ցնդաբանությունների» մեջ, որոնք ուղղակի ժամանակ չկա հերքելու:
Այս ելույթի տպավորության տակ բացեցինք պաշտոնական հայտարարագրերը եւ հայտնաբերեցինք, որ նրա ավագ եղբորորդու՝ նախկինում ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանի հայտարարագրերի մեջ տարօրինակ հակասություններ կան: Սիփան Փաշինյանը 2021թ. հոկտեմբերին, որպես ԱԺ պատգամավոր իր պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ, գույքի եւ եկամուտների հայտարարագիր է ներկայացրել, որում նշել է, որ ունի 2006-ի արտադրության LEXUS մակնիշի ավտոմեքենա` 2018-ին գնված: Իսկ մոտ մեկ շաբաթ առաջ՝ 2025-ի սեպտեմբերի 11-ին, արդեն որպես ՔՊ կուսակցության վարչության անդամ, հայտարարագրում նշել է, որ նույն LEXUS մակնիշի ավտոմեքենան վաճառվել է 2021 թ. օգոստոսի 12-ին: Հարց է ծագում՝ եթե 21 թ. օգոստոսի 12-ին նա իր ավտոմեքենան վաճառել է, ապա ինչպե՞ս է նույն տարվա հոկտեմբերին այդ նույն LEXUS-ը հայտարարագրել որպես առկա շարժական գույք:
Սիփան Փաշինյանը զարմացավ մեր հարցադրումներից, ապա վստահեցրեց, որ վրիպակ է եղել: «Լեքսուսը վաճառվել է, շուտ է վաճառվել: Բայց ես ազատ քաղաքացի եմ, կարող եք պաշտոնյայի գտնել, հարցեր տալ: Դա տեխնիկական վրիպակ է, ես, ուրեմն, սխալ եմ լրացրել»,- ասաց նա: Իսկ 1 շաբաթ առաջ լրացված հայտարարագրում Սիփան Փաշինյանը նշել է նաեւ, որ LEXUS-ը 8 մլն դրամով վաճառել է «Կապավոր» ՍՊԸ-ին: «Կապավորը» սկանդալային հրապարակումներից հայտնի արցախյան ընկերություն էր, որը 20-22 թթ․ Արցախում շինաշխատանքներ էր իրականացնում, պարբերաբար հարկային ու մաքսային արտոնություններ ստանում, եւ որի գործունեությունը վաղուց դադարեցված է: Անգամ եթե ենթադրենք, որ սխալվում ենք, եւ հայտարարագրված վաճառքն իրականում ոչ թե փողերի լվացում է՝ այսօր արդեն գոյություն չունեցող ընկերության միջոցով, այլ իրական գործարք, հասկանալի չէ, թե ինչու «Կապավորն» այդ 8 մլն դրամով ոչ թե տրակտոր, էքսկավատոր-ամբարձիչ, ճանշին այլ տեխնիկա չի գնել, այլ Նիկոլի եղբորորդու հին ավտոմեքենան:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test