Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Այսօր՝ ժամը 17:30-ին, կհրապարակվի Միքայել Սրբազանի գործով վերդիկտը lurer.com lurer.com

time
Այսօր՝ ժամը 17:30-ին, կհրապարակվի Միքայել Սրբազանի գործով վերդիկտը

Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, ժամը 17:30-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը կհրապարակի Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով վերդիկտը․ հայտնի կդառնա՝ Շիրակի թեմի առաջնորդին ազատ կարձակեն, թե կալանքի կտանեն՝ սահմանափակելով նրա խոսքի ազատության իրավունքը։

Հիշեցնենք, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հունիսի 28-ին կալանավորվել է երկու մասով, այնուհետև կալանքի ժամկետը երկարաձգվել է։

Միքայել Սրբազանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը):

Նշենք, որ մեղավոր ճանաչվելու դեպքում Շիրակի թեմի առաջնորդին սպառնում է տուգանքից մինչև 5 տարվա ազատազրկում։ Փաստաբանական թիմն ամբողջ դատավարության ընթացքում կասկածում էր, թե դատավորը կարող է արդար վերդիկտ հրապարակել՝ նշելով, որ ամբողջ գործընթացը՝ սկսած խուզարկությունից մինչև ձերբակալություն ու դատավարություն, խախտումներով է տեղի ունեցել։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test