Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ալիևը Թրամփի «իսլամական պահունակում» չկա 1in.am 1in.am

time
Ալիևը Թրամփի «իսլամական պահունակում» չկա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի շրջանակներում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել է իսլամական մի շարք երկրների առաջնորդների և պաշտոնական ներկայացուցիչների հետ: Այդ մասին հաղորդում է իշխանամերձ Turkiye պարբերականը:

Դիմելով ներկաներին, Դոնակդ Թրամփն ասել է, որ ունի ծրագրված երեսուներկու հանդիպում, բայց ամենակարեւորը համարում է դա, քանի որ «բոլորը ցանկանում են դադարեցնել Գազայի պատերազմը»:

Թուրքական պարբերականի տեղեկություններով, Թրամփի հետ հանդիպման հրավիրվել են Թուրքիայի նախագահ Էրդողանը, Պակիստանի վարչապետ Շահբազը, Կատարի էմիր ալ-Թանին, ԻՆդոնեզիայի նախագահ Սուբիանտոն, Հորդանանի թագավոր Աբդալլա Երկրորդը, Եգիպոսի վարչապետ Մադբուֆին և Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բին Ֆարհանը:

Բանակցությունների ավարտին իսլամական երկրների անունից մամուլի հետ կարճատեւ շփում է ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանը: «Մենք ավարտեցինք շատ արդյունավետ և լավ հանդիպումը: Ես գոհ եմ և հույս ունեմ, որ արդյունքները դրական կլինեն»,- ասել է նա:

Գազայի և առհասարակ իսրայելա-պաղեստինյան կարգավորման շուրջ ի՞նչ «արդյունավետ և լավ» քննարկումներ են ունեցել ԱՄՆ նախագահը և իսլամական աշխարհի մի քանի առաջատար երկրների առաջնորդները և պաշտոնական ներկայացուցիչները, Ռեջեփ Փայիփ Էրդողանը փակագծեր չի բացել: Դատելով նրա ակնկալիքից, կոնկրետ պայմանավորվածություններ դեռևս ձեռք չեն բերվել:

Ուշագրավ է, որ Գազայի, իսրայելա-պաղեստինյան կարգավորման հարցերով այդ հանդիպմանը չի հրավիրվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որ նույնպես գտնվում է Նյու-Յորքում:

Ավելի վաղ ադրբեջանցի որոշ փորձագետներ կարծիք են հայտնել, որ Դոհայի ռմբակոծությունից հետո ԱՄՆ միջնորդությամբ իսրայելա-պաղեստինյան բանակցությունները «կարող են շարունակվել Բաքվում, քանի որ Ադրբեջանը միակ մուսուլմանական երկիրն է, որ Իսրայելի հետ վստահելի հարաբերություններ ունի»:

Բացառված չէ, որ Իլհամ Ալիևը Նյու-Յորք է մեկնել, որպեսզի ստանա իսրայելա-պաղեստինյան բանակցություններում միջնորդության մանդատ: Դատելով ԱՄՆ նախագահի նախընտրած շրջանակից, Դոնալդ Թրամփն Ալիևի հեղինակությունը միջազգայնացնելու մտադրություն չունի: Հակառակ պարագայում նա ԱՄՆ նախագահի «իսլամական պահունակում» տեղ կունենար:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test