Օգոստոսի 1-ից շահույթ չհետապնդող «Եվրասիա» կազմակերպության եւ «Ռուսական հումանիտար առաքելություն» կազմակերպության «Ռուսաստանը ձեզ հետ է» նախագծի շրջանակներում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի հովանու ներքո իրականացվում է ակցիա` «Ռուսաստանը ձեզ հետ է», Արցախից բռնի տեղահանվածներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար, այն արցախցիներին, ովքեր գտնվում են Հայաստանում:
«Եվրասիա» կազմակերպության ծրագրերի համակարգող Արամ Ղուկասյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով արցախցիներին ուղղված օգնությանը, նկատեց. «Իրականացնում ենք հումանիտար օգնություն՝ Արցախից բռնի տեղահանված շուրջ 6 հազար 500 ընտանիքների, որոնք պատկանում են հինգ կատեգորիաների. դրանք են` առաջին կարգի հաշմանդամներ ունեցող ընտանիքները, միայնակ թոշակառուները, բազմազավակ ընտանիքները` երեք եւ ավելի երեխա ունեցող ընտանիքների մասին է խոսքը, 2023 թվականին պայթյունի ժամանակ տուժածների ընտանիքների, ինչպես նաեւ 2020-2023 թվականներին ադրբեջանական գործողությունների արդյունքում տուժած քաղաքացիների ընտանիքներին: Օգնությունը սկսել ենք բաժանել օգոստոսի 1-ից: Հասցրել ենք 3 հազար ընտանիքից ավելի ընտանիքների օգնել, առաքելությունն ընթացքի մեջ է, այցելում ենք տարբեր մարզեր, համայնքներ»: Ի՞նչ օգնության մասին է խոսքը։ Ասաց. «Հիմնականում չփչացող սննդամթերքով ենք օգնում, ինչպես նաեւ՝ հիգիենայի պարագաներ: Ամեն ինչ սկսվեց այն բանից, երբ արցախյան հասարակական կազմակերպությունները դիմեցին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն` խնդրանքով, որ նման ընտանիքներին օգնություն տրամադրեն: ՌԴ ԱԳ նախարարությունն ընդունել է նրանց խնդրանքը եւ ուղղորդել «Եվրասիա» հասարակական կազմակերպություն»:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test