Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

ԱՅԴ ԳԱՂՏՆԻՔԸ ԿՊԱՅԹԵՑՆԻ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ. ՆՐԱՆ ՀԵՌԱՑՆԵԼՈՒ ԲԱՆԱԼԻՆ՝ ՆՈՐ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ՝ ԹԻՄ-ԾՐԱԳԻՐ-ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶ. ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆ 168.am 168.am

time

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն է։

ԱՅԴ ԳԱՂՏՆԻՔԸ ԿՊԱՅԹԵՑՆԻ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ. ՆՐԱՆ ՀԵՌԱՑՆԵԼՈՒ ԲԱՆԱԼԻՆ՝ ՆՈՐ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ՝ ԹԻՄ-ԾՐԱԳԻՐ-ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶ. ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆ

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն օրերս մի գրառում կատարեց, որը հունից հանեց Նիկոլ Փաշինյանին: Տեր-Պետրոսյանն իր գրառումն այսպես էր ավարտել.

«Հաստատաբար կարելի է արձանագրել միայն մեկ բան. Փաշինյանն արդեն իսկ իր «պատվավոր» տեղն է ապահովել Հայոց տխրահռչակ դավաճանների հուշատախտակում՝ Մերուժան Արծրունու, Վահան Մամիկոնյանի, Վասակ Սյունու, Մելիք Շահնազարի և Մելիք Ֆրանգյուլի կողքին»։

Լևոն Զուրաբյանի հետ հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

ԱՅԴ ԳԱՂՏՆԻՔԸ ԿՊԱՅԹԵՑՆԻ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ. ՆՐԱՆ ՀԵՌԱՑՆԵԼՈՒ ԲԱՆԱԼԻՆ՝ ՆՈՐ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ՝ ԹԻՄ-ԾՐԱԳԻՐ-ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶ. ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆ

Հիշեցնենք, Լևոն Զուրաբյանն այս մասին բազմիցս հայտարարել է և գրառումներ է կատարել, որոնցից մեկում ասվում էր.

«Իշխանավոր խաբեբաների շքերթը շարունակվում է: Անամոթաբար խաբում են, որ իբր

– պլանը միայն նախատեսում էր 5 շրջանի վերադարձ, լռության մատնելով այն դրույթը, ըստ որի՝ Հայաստանը պահպանում էր վերահսկողությունը ոչ միայն ամբողջ Լեռնային Ղարաբաղի և Լաչինի միջանցքի նկատմամբ (անժամկետ), այլ նաև ամբողջ Լաչինի և Քելբաջարի նկատմամբ այնքան ժամանակ, քանի դեռ արդեն կնքված խաղաղության պայմաններում Հայաստանն ու Ադրբեջանը չեն պայմանավորվել Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի մասին, այսինքն, ըստ էության, անժամկետ,

– որ իրենք չեն մերժել առաջարկված պլանը, չնայած Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 23-ի ելույթում խոստովանեց, որ մերժել են:

– որ իրենք այդ պլանը չեն թաքցրել ժողովրդից, մինչդեռ Փաշինյանը 2019-2020 թվականներին հերքում էր որևէ նոր բանակցային փաստաթղթի գոյությունն անգամ,

– որ 2016 թվականից բանակցությունների սեղանի վրա եղել է նույն փաստաթուղթը, մինչդեռ Փաշինյանի օրոք փաստաթուղթը էապես փոփոխվել էր…

Հրապարակեք պլանը, ստախոսներ, հրապարակե´ք: Տեքստը, ոչ թե ձեր ստերը այդ տեքստի մասին: Այո, պահանջում ենք հրապարակել 2019 թվականի հուլիսին ԱՄՆ, Ֆրանսիայի և Ռուսաստանի կողմից ներկայացված խաղաղության պլանը, որով նախատեսվում էր «ռուսների մուտք ԼՂ»,- գրել էր նա:

Ի դեպ, հիշեցնենք, որ 2018թ. վարչապետ ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանն առաջին այցը կատարեց Արցախ: Մայիսի 9-ին Ստեփանակերտում տված ասուլիսում նա հայտարարեց.

«Մենք պետք է հստակ պատասխանենք մի հարցի՝ ուզում ե՞նք ղարաբաղյան հակամարտությունը լուծել, թե՞ չենք ուզում: Եթե միջազգային հանրությունը, այդ թվում՝ Ադրբեջանը, ուզում են լուծել Ղարաբաղի հարցը, անտրամաբանական է, որ այդ հարցը քննարկվում է մի ձևաչափով, որով այդ հարցը չի կարող լուծվել: Ինչպե՞ս կարող է բանակցային այս ձևաչափը լուծել մի հարց, որի առանցքային մասնակիցներից մեկն ընդհանրապես սեղանի շուրջ չէ: Խնդրի լուծման ամենակարևոր բաղադրիչը ճիշտ ձևաչափով բանակցություններն են: Հակամարտության լիարժեք կողմերից մեկը՝ Արցախը, պետք է լինի բանակցությունների լիարժեք կողմ»:

Հիշեցնենք նաև, որ նույն օրը նա հայտարարեց նաև, որ ինքը պատրաստ է լիարժեք բանակցել Հայաստանի անունից, բայց Արցախի անունից պետք է բանակցի Արցախի իշխանությունը. «Արցախի անունից կարող է խոսել Արցախի իշխանությունը, ինչպես Հայաստանի անունից կարող է խոսել Հայաստանի իշխանությունը: Հայաստանը նույնպես հակամարտության կողմ է, և ինքը լիարժեք կխոսի իր անունից: Արցախի անունից պետք է խոսի Արցախի իշխանությունը»:

ԱՅԴ ԳԱՂՏՆԻՔԸ ԿՊԱՅԹԵՑՆԻ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ. ՆՐԱՆ ՀԵՌԱՑՆԵԼՈՒ ԲԱՆԱԼԻՆ՝ ՆՈՐ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ՝ ԹԻՄ-ԾՐԱԳԻՐ-ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶ. ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆ

Հիշեցնենք, որ այս իշխանությունը մտադիր է վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Իրական Հայաստանի»գաղափարախոսությունը պետական փաստաթուղթ դարձնել: Նախագծերի e-draft կայքում հրապարակվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության» հայեցակարգը, որը կառավարությունը դեռ պետք է հաստատի: Այն արդեն շրջանառության մեջ է դրված: Այսուհետ մշակութային միջոցառումները պետք է համապատասխանեն Նիկոլ Փաշինյանի պատկերացրած և, փաստորեն, նաև Իլհամ Ալիևի և Էրդողանի պահանջած «Իրական Հայաստան»-ի պատկերացումներին:

Հիշեցնենք, 2024թ. ապրիլի 23-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ելույթ ունենալով COP 29 բնապահպանական միջազգային համաժողովի ժամանակ, հայտարարել է, որ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց և ցամաքային կապ ապահովի Ադրբեջանի արևելյան շրջանների և Նախիջևանի միջև «Հայերը պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը։ Ես դա ասում եմ, որովհետև Հայաստանի Սահմանադրության տեքստում հիշատակված է Անկախության հռչակագիրը, որում էլ, իր հերթին, գրված է, որ, այսպես կոչված, Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս է։ Ինչպե՞ս մենք կարող ենք խաղաղության պայմանագիր ստորագրել, երբ նրանք Սահմանադրության մեջ նման հիշատակում ունեն։ …Կարծում եմ՝ նույնն է նաև ազգային խորհրդանիշի՝ Արարատ լեռան պարագայում: Այն պետք է փոխվի։ Նրանք Հայաստանում բազմաթիվ այլ լեռներ ունեն, թող դա պատկերեն»,- ասել է Ալիևը։

ԱՅԴ ԳԱՂՏՆԻՔԸ ԿՊԱՅԹԵՑՆԻ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ. ՆՐԱՆ ՀԵՌԱՑՆԵԼՈՒ ԲԱՆԱԼԻՆ՝ ՆՈՐ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ՝ ԹԻՄ-ԾՐԱԳԻՐ-ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶ. ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆ

Մանրամասները՝ տեսանյութում։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test