Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ծպտյալ ռաբբի՞ Երուսաղեմի հայոց պատրիարքարանում hraparak.am hraparak.am

time
Ծպտյալ ռաբբի՞ Երուսաղեմի հայոց պատրիարքարանում

Սեպտեմբերի 24-ին Երուսաղեմում գումարվում է Հայոց պատրիարքության Միաբանական Ընդհանուր ժողով, որը օդ ու ջրի պես անհրաժեշտ է, որ Պատրիարքության կողմից միակողմանի չեղարկված եւ դատարան տեղափոխված Հայկական պարտեզի («Կովերու պարտեզ») տարածքը վարձակալության տալու պայմանագիրը հայտարարի իրավական ուժ չունեցող, առ ոչինչ։ Ոչ միայն հաշտարարի առաջարկները քննարկեն, հետաձգվեն կամ մերժվեն, այլ նախ 2021-ին Xana Gardens-ի հետ ստորագրված պայմանագիրը Ընդհանուր միաբանական ժողովի անունից հայտարարվի առ ոչինչ, քանի որ այն ի սկզբանե եղել է այդպիսին։

Մնացյալ մանրամասների մեջ չխորանալով՝ Սրբոց Հակոբյանց Միաբանության Կանոնագրով դեռ 19-րդ դարից, 1888թ-ից սահմանված է, որ անշարժ գույքի, կալվածքների առուծախը, դրանց առնչվող գործարքները Տնօրեն Ժողովի ենթակայության հարցեր են, որոնք այնուհետ զեկուցվում են Միաբանական Ընդհանուր ժողովին (հոդված 31), Պատրիարք հայրը ի կատար է ածում Տնօրեն Ժողովի եւ Միաբանական Ընդհանուր ժողովի որոշումները՝ համաձայն այդ մարմինների արձանագրությունների (հոդված 84)։

Xana Gardens-ի հետ պայմանագիրը երբեւէ չի ներկայացվել եւ չի քննարկվել Տնօրեն ժողովում։ Այն հաջորդաբար չի զեկուցվել եւ չի հաստատվել նաեւ Միաբանական Ընդհանուր ժողովի կողմից։ Հետեւաբար, գոյություն չի ունեցել իրավասու ատյանի որոշում «Կովերու պարտեզի» տարածքը Xana Gardens ընկերությանը վարձակալությամբ տալու մասին, որ Պատրիարք հայրն էլ պայմանագրի ստորագրումով այն ի կատար ածեր։ Իսկ ինքնուրույնաբար անշարժ գույքի, կալվածքների առուծախի, վարձակալություն հարցեր տնօրինելու իրավասություն Պատրիարքը չուներ։

Կա նաեւ ավելի զորեղ փաստարկ միջազգային իրավունքի հարթությունում՝ Երուսաղեմի Սուրբ Վայրերի պաշտպանության վերաբերող, որը Իսրայելի իշխանություններին ուղիղ պարտավորեցնում է Հայկական պարտեզի վարձակալության պայմանագիրը վերացնել, քանի որ Սուրբ Հակոբյանց Տաճարի հարեւանությամբ 7 աստղանի հյուրանոց կառուցելը, որը կոչված է աշխարհիկ հաճույքներ սպասարկելու, ուղիղ կպղծի 2000-ամյա մի վայրի սրբությունը, որտեղ Քրիստոնյա եկեղեցու առաջին պատրիարք Հակոբոս Տեառնեղբոր տան հիմքերի վրա բարձրանում է այսօրվա Հայոց Սրբոց Հակոբեանց տաճարը, եւ որտեղ ամփոփված է նաեւ Հիսուսի առաջին նահատակ աշակերտի՝ Հակոբոս առաքյալի գլուխը։

Այս փատարկների եւ ողջ գործարքի մասին ես ընդարձակ հոդվածներ եմ հրապարակել «Հին Երուսաղեմ Հայկական թաղամաս․ դադար փոթորիկից առա՞ջ, թե՞ հետո» վերնագրով 2023-ի դեկտեմբերին, (Մաս I Մաս II) եւ «Ինչ է նշանակում Իսրայելի նախագահի լռությունը «Հայկական պարտեզի» հարցով» վերտառությամբ 2024-ի մայիսին (Մաս I, Մաս II ): Ինչպես վերնագրից է կռահելի այդտեղ կա գրագրություն Իսրայելի նախագահականի հետ, նաեւ ԱՄՆ Պետդեպի հետ, մանրամասները կարելի է հոդվածներում տեսնել։

Այժմ երկու տարի անց, մի միջնորդ-հաշտարարի մեկեւկես տարվա գործունեությունից հետո, նորից նույն սուտ եւ պատիր խոսակցություններն են բերվել ասպարեզ եւ հասցվել Միաբանական ժողովի մասնակիցներին, թե իբր Պատրիարքության Կանոնագրով կատարելապես առ ոչինչ գործարքը կարող է հանկարծ Իսրայելի դատարանի կողմից վավեր ճանաչվել, հետեւաբար ճիշտ է հիմա միջնորդ-հաշտարարի առաջարկները ընդունել, թույլ տալ, որ Xana Gardens-ին վարձակալությամբ տրվի 12000քմ-ի փոխարեն այժմ էլ 7000քմ հողակտոր Հայկական թաղամասի Կովերու պարտեզի տարածքից։

Այն որ ասվածը համարյա խաբեություն է եւ շանտաժ, հասկանալի է ամենքին։ Ընդհանուր ժողովի հավաքված միաբանները հազիվ թե այդքանը չտեսնեն եւ հաշտարարի առաջարկները չմերժեն։ Սակայն դրանից ավելի հետաքրքիր է այն, թե ով է կանգնած այդ ձեռնածության ետեւում։

Համաձայն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական armenianchurch.org կայքի Կորյուն եպս․ Բաղդասարյանը ծնվել է 1980 թ-ին, ՀՍՍՀ Աշտարակի շրջանի Սասունիկ գյուղում: Ավազանի անունը՝ Հովնան։ 1987-1997 թթ. սովորել է Գեւորգ Չաուշի անվան դպրոցում, Աշտարակի Մխիթար Սեբաստացի գիմնազիայում։ 1995-2000թթ․ ուսանել է Երուսաղեմի Հայոց Պատրիարքության Ժառանգավորաց վարժարանում և Ընծայարանում:

Կարծում եմ Հովնան Բաղդասարյանի՝ պատանեկության տարիքում ի հայտ եկած բացառիկությունը շատերը նկատեցին։ Սույն անձը, ստացվում է, 1995-1997թթ․ միաժամանակ սովորել է Հայաստանի Աշտարակ քաղաքում եւ Իսրայելի Երուսաղեմ քաղաքում։ Այդ ինչպե՞ս... Եթե Հովնան Բաղդասարյանը Երուսաղեմում գտնվելով միաժամանակ սովորել է Աշտարակում եւ ստացել է ավարտական վկայական, նշանակում է ֆիզիկապես բացակա անձը երկու տարի շարունակ կեղծիքով ձեւակերպվել է ներկա, ինչը արդեն քրեական հանցագործություն է։ Իսկ Աշտարակում առհասարակ գոյություն ունեցե՞լ է Մխիթար Սեբաստացու անվան գիմնազիա, դա էլ դեռ հարց է։ Թեմայով ՀՀ ԿԳՍՄՆ-ն եւ Քննչական կոմիտեն ճիշտ կլինի զբաղվեն, իսկ մենք շարունակենք։

«2004-2009 թթ․ - Երուսաղեմի Եբրայական համալսարանի Մանկավարժության Սոցիոլոգիայի և Հասարակական մարդաբանության բաժիններ։

2010-2013 թթ․ - Երուսաղեմի Եբրայական համալսարան, Կրթության Կառավարում բաժին:

Այնուհետ, դատելով նշված բաժինների անվանումներից՝ 1. Մանկավարժություն, սոցիոլոգիա եւ մարդաբանություն, 2. Կրթության կառավարում, Կորյուն վրդ․Բաղդասարյանը բակալավրի կրթություն եւ աստիճան ստացել է Hebrew University of Jerusalem-ի Rothberg International School-ում, մագիստրատուրային կրթություն եւ աստիճան՝ նույն համալսարանի The Melton Center for Jewish Education-ում։ Միջազգային ուսանողներին հասանելի բաժինները նշված մասնագիտություններով միայն այդտեղ են։ Իսկ ի՞նչ է ուսանել Կոյուն վրդ․ Բաղդասարյանը Rothberg School-ում եւ Melton Center-ում են։ 6-7 տարի շարունակ նա ուսանել է Jewish Studies (Հրեական ուսմունքներ)։ Դա ի՞նչ է նշանակում։ Ինչպես պարզաբանված է Երուսաղեմի համալսարանի կայքում, ուսանել Jewish studies նշանակում է սովորել Jewish texts, thought, philosophy, religion and more: Ո՞րն է Jewish texts-ը, իհարկե Թորահը եւ Թալմուդը, դրանից այն կողմ գուցե նաեւ Հալական, Զորահը, եւ այլն։ Իսկ 5-6 տարի Թորահ եւ Թալմուդ ուսումնասիրել, նշանակում է անցնել նույն ճանապարհը, ինչ հրեա ռաբբիներն են անցնում Yoreh?-Yoreh աստիճանում ձեռնադրվելու համար։

Այդ աստիճանները ի՞նչ են նշանակում։ Yoreh?-Yoreh թարգմանվում է «Կսվորեցնի՞- Կսովորեցնի», այս աստիճանը շնորհվում է անձանց, ովքեր Թորահը, Թալմուդը սովորել են եւ գիտեն այնքան, որ կարող են ռաբբի (ուսուցիչ) լինել եւ այլոց սովորեցնել։ Yadin?-Yadin թարգմանվում է «Կդատի՞ - Կդատի», այս աստիճանում ձեռնադրվում են այն ռաբբիները, ովքեր ավելի խորն են ուսումնասիրել հրեից կրոնի հիմքերը, գրքերը, օրենքները, դրանք գիտեն այնքան, որ կարող են դրանց համաձայն դատել, կյանքի իրավիճակներ հանգուցալուծել, գրքեր մեկնաբանել։

Ծագում է հարց, ի՞նչ բացատրություն կարող է ունենալ քրիստոնյա հոգեւորականի՝ ռաբբիական կրթության ճանապարհ անցնելու նման մարմանջը։ Ընդսմին, Երուսաղեմի եբրայական համալսարանում նաեւ քրիստոնեությանը, վաղ քրիստոնեության պատմությանը վերաբերող կրթական ծրագրեր կան։ Բայց ոչ՝ Կորյուն վրդ․ Բաղդասարյանին Հրեական ուսմունքներն են գրավել, այնքան որ մինչեւ ռաբբի ձեռնադրվելու համար անհրաժեշտ կրթության 6-7 տարիները չի բոլորել, Եբրայական համալսարանը չի թողել։ Իսկ հրեական միջավայրում ցանկացած մի ռաբբի կարող է ուրիշ մեկին ձեռնադրել ռաբբի եւ այդ մասին իմանան միայն երկուսով։ Եթե Վատիկանի կամ Սուրբ Էջմիածնի պարագայում անգամ կայքերից հնարավոր է ճշտել որեւէ անձ այդ եկեղեցիների հոգեւորական է թե ոչ, ապա ռաբբիների պարագայում ոչ մի տեղ չի ամփոփվում այդպիսի տեղեկություն։ Եթե անձը որոշի չբացահայտել, որ ինքը ռաբբի է, որեւէ այլ մեկը դա չի իմանա՝ ձեռնադրող ռաբբիից բացի։

Կորյուն եպս․ Բաղդասարյանը տարիներով Հրեական ուսմունքներ սերտելուց հետո ռաբբի ձեռնադրվե՞լ է, թե՞ ոչ՝ առկախ հարց է։ Փոխարենը բացահայտ փաստ է, որ նա Կալվածոց տեսուչի պաշտոնից հնարավորն ու անհնարն է արել Երուսաղեմի Հայոց Պատրիարքության, Հայկական թաղամասի անհաշվելի հարստությունը կորստյան տանելու համար, ճիշտ այնպես, ինչպես իրենից առաջ Պարետ Երիցյանը։ Անգամ դժվար է ասել երկուսի միջեւ կա՞ տարբերություն եւ ով է ավելի վնասարար։

Կորյուն եպս․ Բաղդասարյանի անցած ռաբբիական ուղու եւ կրթության մասին, իհարկե ոչ այսպիսի մանրամասնությամբ եւ առանց իր անունը հիշատակելու, միայն Կալվածոց տեսուչի պաշտոնը նշելով 2024-ի մայիսին հրապարակված «Ինչ է նշանակում Իսրայելի նախագահի լռությունը «Հայկական պարտեզի» հարցով» հոդվածում ես գրել եմ։ Այս անգամ սակայն ոչ միայն անունն եմ գրում եւ լուսակնարն եմ հրապարակում, այլեւ այս հոդվածը ուղարկելու եմ Մայր Աթոռի Կարգապահական հանձնաժողով, խնդրելով, որ այդ «արժանավոր» անձի կրթության ու գործունեության հանգամքները քննեն եւ պարզեն նրա շահը Հայկական պարտեզի մի կարեւոր հատվածի (որը գտնվում է հրեաների համար սրբազան Սիոն լեռան կատարին) կորստյան մատնելու ջանադիր առաքելությունում։

Եվ վերջում․ Վեհափառի հանդեպ ողջ սիրով, խոնարհումով եւ մեծարանքով հանդերձ՝ Պարետ Երիցյանին ըստ արժանվույն չպատժելն է առիթ տվել, որ այսօր Հայր Պարետ-2 հայտնվի ասպարեզում՝ ի դեմս Կորյուն եպս․ Բաղդասարյանի, որը գուցե ավելի նենգ եւ վտանգավոր է, քան Պարետ Երիցյանը։ Որքան էլ Ամենայն հայոց Կաթողիկոսին զարդարեն բարությունը եւ ներողամտությունը՝ որակներ, որ Գարեգին II Վեհափառը անժխտելիորեն ունի եւ որոնցով առաջնորդվում է, միեւնույնն է անարժաններին ներելն ու չպատժելը նոր անարժանների է ոգեւորում եւ նույն ուղու վրա կանգնեցնում։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test