Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Նախկինում Փաշինյանը «ոչմիթիզական» էր, հիմա՝ հակառակը hraparak.am hraparak.am

time
Նախկինում Փաշինյանը «ոչմիթիզական» էր, հիմա՝ հակառակը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ իր օրը սկսեց ՀՀ երեք նախկին նախագահներին աշխարհի բոլոր մեղքերում մեղադրելուց եւ նրանց հասցեին վիրավորական գրառում անելուց։ Մեղադրանքների ճնշող մեծամասնությունն, իհարկե, սեփական մեղքերը ուրիշների վրա բարդելու «խորամանկ» հնարքն է։

«ՏՊԼ–ին ո՞վ եւ ինչ իրավական ակտով էր թույլ տվել Ալմա Աթայի հռչակագրի ընդունումից եւ վավերացումից հետո ՀՀ 18 տարեկան զինվորներին տեղակայել ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս»,- Ալմա Աթայի հռչակագրին հղում անելով գրել է Փաշինյանը։ Քաղաքագետ Դավիթ Հարությունովը «Հրապարակի» հետ զրույցում նկատեց, որ սա ներքաղաքական պայքարի մաս է ընդամենը:

«Ինքը նախկինում էլ անդրադառնում է նախկին նախագահների թեմային, օրակարգին, որովհետև դա իր համար փորձ է սրբագրել իր թույլ տված սխալները, հակասությունները, որոնք կան նաև Արցախի հետ կապված դիրքորոշման մեջ: Մենք գիտենք, որ իր այդ դիրքորոշումը բազմիցս փոխվել է, բացի այդ գիտենք, որ երեք նախագահներն այդքան էլ պոպույլար չեն: Ռեյտինգի հարց էլ կա, նախընտրական պայքարի մաս է»,-ասաց քաղաքագետը։ Փաշինյանը գիտի, որ բազմաթիվ հարցեր կան նախկինում տեղի ունեցած բազմաթիվ իրադարձությունների հետ կապված և փորձում է շահարկել այս թեմաները, հատկապես որ ընդդիմության օրակարգը` որ նախկին նախագահները հաղթանակած են, ինքը` պարտված, որ նրանք խաղաղություն են ապահովել, ինքը երկիրը պատերազմների մեջ է ներքաշել. Այդ ամենը Փաշինյանին խոցում է եւ նա փորձում է իրեն բնորոշ մանիպուլյատից հնարքներով հակափաստարկներ առաջ բերել։ «Իր նախկին դիրքորոշումը սրբագրելու, արդարացնելու տրամաբանություն էլ կա։ Ինչ վերաբերում է բուն կոնֆլիկտին, այս ամեն ինչը հետևանք է մի հանգամանքի՝ Հայաստանը Արցախից հրաժարվել է, հրաժարվել է պայքարելուց, ինչ-որ ձևով Արցախի հարցը բարձրացնելուց և այլն։ Այս վիճակը կա 2022 թվականից եւ ուզում եմ ընդգծել, որ դա Փաշինյանի միանձնյա որոշման հարցը չի, այլև Բաքվի պարտադրանքն է, որովհետև Ադրբեջանն ի սկզբանե խնդիրն այնպես դրեց, որ եթե այդ հարցն ինչ-որ ձև բարձրացվում է, դա ենթադրում է ինչ-որ հետևանքներ իրենց կողմից` ուժային: Պարզ է, որ այստեղ հակազդելու համար պետք էր պատրաստվել նաև այդ ուժային հետևանքներին։ Ինչպես տեսանք, Հայաստանն այդ տարբերակին այդքան էլ պատրաստ չէր»,- ասաց քաղաքագետը:

Հստակ է, որ Փաշինյանի դիրքորոշումն Արցախի հարցում շատ հակասական է․ ի սկզբանե ուներ խիստ ծայրահեղական դիրքորոշում, ինչն էլ պատերազմ սադրեց, փաստացի բանակցությունները դադարեցնելը, տարբեր քայլեր արեց և այլն: Հետագայում Փաշինյանն արդեն Ադրբեջանի պարտադրանքների ճնշման տակ սկսեց այդ ամեն ինչը փոխել, և հիմա երբ գիտի այդ հակասությունները, փորձում է հետին կարգով վերաիմաստավորել դրանք, սրբագրել, ասաց Հարությունովը։ «Ինքը գիտի, որ ի սկզբանե չուներ ինչ որ ռազմավարություն, անընդհատ ինչ-որ զիգզագներ էին իր այդ դիրքորոշման մեջ ու ինքը ուզում է ինչ-որ տրամաբանություն հաղորդել այդ ամեն ինչին, ինչն էլ ինչ-որ հակասություններ է առաջացնում։ Այս ամեն ինչը նույն բանն է, քանի որ ինքը այդ ժամանակ «ոչ մի թիզական» էր, հիմա հակառակ բևեռում է ու երբ փորձում է այդ ամեն ինչը վերանայել, ինքն անխուսափելիորեն մտնելու է այդ հակասության մեջ՝ իր նախկին ասածների հետ։ Դա անխուսափելի հետևանքն է երկու բանի՝ նախ ինքը փաստի, որ Հայաստանը հրաժարվել է Արցախից, ու երկրորդը` այն, ինչ իրենք արել են, չեմ կարծում, թե ինչ-որ համոզմունք է, ռազմավարություն, այլ իրավիճակային պարտադրված լուծումներ են, որոնք մեծ խնդիր են»,-եզրափակեց Դավիթ Հարությունովը։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test