Հայաստանի նախկին երեք նախագահները պնդում են, որ «Արցախը Հայաստան է և վերջ» ասելով՝ Նիկոլ Փաշինյանը 2019 թվականի օգոստոսի 5-ին «Ադրբեջանին պատերազմ է հայտարարել»: Ռազմական դրություն հայտարարելու մասին հրամանագիրը Միլլի մեջլիսի հաստատմանը ներկայացնելով՝ Իլհամ Ալիևը «հիմնավորել է», որ «Հայաստանի զինված ուժերը հրթիռա-հրետակոծության են ենթարկել ադրբեջանական բազմաթիվ խաղաղ բնակավայրեր», ուստի, հիմք ընդունելով ՄԱԿ-ի Կանոնադրության 50-րդ հոդվածը, Ադրբեջանը ձեռնարկում է «ինքնապաշտպանության անկապտելի իրավունքից բխող համարժեք գործողություններ»:
«Զոմբիները» տրամաբանական հարց են տալիս. ինչո՞ւ են Հայաստանի նախկին նախագահները ղարաբաղյան երկրորդ պատերազմի իրավա-քաղաքական պատասխանատվությունը բարդում Նիկոլ Փաշինյանի վրա, ի՞նչ նպատակ են հետապնդում:
Խոսքը «շարքային ընդդիմադիրի» կամ սոցիալական մեդիայի օգտատիրոջ գնահատականի մասին չէ: Նախկին նախագահները, համոզված պետք է լինել, քաջ գիտեն, որ «պատերազմի հրձիգ» նշանակելով Նիկոլ Փաշինյանին, 1994 թ. հաստատված և 2016-ի քառօրյա մարտերից հետո երկարաձգված հրադադարի խախտման պատասխանատվությունը հասցեագրում են Հայաստանին, նրա կառավարությանը, հայ ժողովրդին:
Թվում է, բանականությամբ օժտված յուրաքանչյուր ոք այդ հանիրավի, Ադրբեջանի և միջազգային գործընկերների հետ Հայաստանի հարաբերություններն առնվազն կաշկանդող վերագրումի դեմ պետք է ըմբոստանա:
Պարզվում է՝ ոչ, հատկապես առաջին նախագահի պատմա-քաղաքական «վերդիկտը» վիճարկողները « բարոյազուրկ վարձահրավիրվածներ են, Նիկոլ Փաշինյանին արդարացնելու համար կաշվից դուրս են գալիս»:
Երբ ասվում է, որ քառասունչորսօրյա պատերազմն Ադրբեջանն է սանձազերծել, օրինակ է բերվում 2016-ի ապրիլյան քառօրյան, երբ ոչ ոք չէր ասել «Արցախը Հայաստան է և վերջ», Նիկոլ Փաշինյանն էլ ՀԱԿ-ի ցուցակով ընտրված պատգամավոր էր, դա նշանակում է Փաշինյանին արդարացնե՞լ:
Իսկ «Փաշինյանն Ադրբեջանին պատերազմ է հայտարարել» ասել՝ չի՞ նշանակում արդարացնել Իլհամ Ալիևին: «Դե մարդն ի՞նչ աներ, եթե Փաշինյանը պատերազմ է հայտարարել, ձեռքերը ծալած հո չէ՞ր նստելու, պիտի պատասխաներ, չէ՞»,- սա՞ են ասում նախկին երեք նախագահների «վկաները»:
Ուզես- չուզես՝ այդպես է ստացվում: Եթե մեկը պատերազմի հրձիգ-հանցագործ է, մյուսը, բնականաբար, «արդար պաշտպանվող և ագրեսորին պատժող է»:
Այդ, ինչպես առաջին նախագահն է ասում, ո՞րն է բարոյական, ո՞ւմ արդարացնենք, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՞ն, երեկվա ձեր քաղաքական թիմակցի՞ն, թե՞՝ Հեյդար Ալիևի որդի Իլհամ Ալիևի՞ն: Չբանականության այդ կակաֆոնիային վերջ տվեք և հստակ պատասխանեք այս հարցին՝ ո՞վ է սանձազերծել ղարաբաղյան երկրորդ պատերազմը, Փաշինյա՞նը, թե՞ Ալիևը:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test