Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Կռիվ են անում, թե ով կարող է օճառն ավելի լավ փրփրացնել Վլադիմիր Պուտինի թեկնածուն լինելու համար. տեսանյութ armtimes.com armtimes.com

time
Կռիվ են անում, թե ով կարող է օճառն ավելի լավ փրփրացնել Վլադիմիր Պուտինի թեկնածուն լինելու համար. տեսանյութ

«Հանրապետություն» կուսակցության անդամ, Երևանի ավագանու համանուն խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանի խոսքով՝ նախընտրական տարին է մոտենում, և արմատական ընդդիմադիրների մեծ մասը կռիվ է տալիս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի թեկնածուն լինելու համար:

Վերջինս ասում է՝ կռիվ են անում, թե ով կարող է օճառն ավելի լավ փրփրացնել:

Ըստ նրա՝ ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը ջղաձգվել է, որ Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցությունը նախագիծ է ներկայացրել մայրաքաղաքի Լենինգրադյան փողոցը Քըրք Քըրքորյանի անունով անվանակոչելու համար:

Նկատենք՝ Շարմազանովը հայտարարել է, թե Երևանում պետք է լինի ոչ միայն Լենինգրադյան փողոց, այլ նաև անհրաժեշտ է ունենալ Ստալինգրադյան փողոց՝ ի պատիվ Մեծ Հայրենականի հայ հերոսների։

Խաչատրյանը նկատում է՝ Շարմազանովի ղեկավարի ձեռքով Հայաստանը մի օրում դարձավ Ռուսաստանի մաս:

Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը և այս համատեքստում իշխանության ընդդիմախոսների քննադատություններին՝ վերջինս նկատում է՝ թուրքական հագուստ հագած մարդիկ խոսում են թրքահպատակությունից:

«Իրենք են ամբողջ կյանքում եղել հպատակ՝ ռուսահպատակ: Երբ ընտրությունները կեղծվում են, կեղծողները պարտավորություններ են ունենում օգնողների նկատմամբ, այսինքն՝ իրենց պոչը էն մարդկանց ոտքի տակ է, որոնք իրենց թույլ են տվել անել ընտրակեղծիքներ»,- ասում է նա:

Անի խաչատրյանը Լևոն Տեր-Պետրոսյանին չի համարում հաղթանակած նախագահ: Ըստ նրա՝ հաղթել է Հայաստանի Հանրապետության ժողովուրդը:

«Այդ ժամանակ տարածքում եղած ջրի ապառատն էլ եթե լիներ երկրի ղեկավարը, կհամարվեր հաղթած նախագահ: ԼՏՊ-ն երևի շատ է կրկնել, որ հաղթանակած նախագահ է, և մնացել է դրա տակ կամ տարիքային է: Լևոն Տեր-Պետրոսյանը նստած վայելել է տղերքի՝ Վազգեն Սարգսյանի բերած հաղթանակները»,- կարծում է զրուցակիցը:

«Հանրապետություն» կուսակցության անդամի համոզմամբ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը և Ռոբերտ Քոչարյանը ատում են հայ ժողովրդին՝ միաժամանակ նկատելով. «Իրենք կարող են իրար հայհոյել, հետո պադոշը քաշել ու իրար համբուրել: Մենք հրապարակում ծեծվում-ջարդվում էինք, ԼՏՊ-ն տանը հանգիստ նստած էր, հետո հասկացանք, որ պլանավորված սցենար էր»:

Անդրադառնալով Վազգեն (Բագրատ) Գալստանյանի կողմից իր դեմ հայց ներկայացնելուն՝ Խաչատրյանը կատակում է. «Սերժի ժամանակ մահացած մարդիկ ընտրում էին, հիմա դատի են տալիս. մահացած Վազգեն Գալստանյանն է դատի տվել ինձ, ինքն է հայտարարել, որ մահացել է»:

Եզրափակելով վերջինս շեշտում է. «Այն քաղաքացին, որը 2026-ին կմտնի ընտրախցիկ և ձայն կտա դաշնակա-սերժա-ռոբա-տերտերական ռուսահպատակ ուժերին, մասնակից կդառնա «Հոկտեմբերի 27»-ին, որովհետև նրանք «Հոկտեմբերի 27»-ը համարում են սուրբ ակտ»:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test