Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Գարշահոտ ու հակասանիտարական վիճակը Արմավիր քաղաքում պահպանվում է․հավանաբար վարչապետը այդ պողպատե մուրճը պետք է կիրառի նաև տարածքային կառավարման նախարարի, մարզպետի ու քաղաքապետի վրա․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ shamshyan.com shamshyan.com

time
Սեպտեմբերի 16-ին SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ և տեսանյութ էր հրապարակել Արմավիր քաղաքում տիրող գարշահոտ, հակասանիտարական վիճակի մասին։Հրապարակումից հետո Արմավիրի մարզպետարանից կապվել էին SHAMSHYAN.com-ի հետ և հայտնել, որ խնդրին իրենք տեղյակ են ու կպարտավորեցնեն «Վեոլիա Ջուր»-ին, որպեսզի օրերի ընթացքում խնդիրը լուծի։Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, եղանք նույն վայրում, որտեղ, ցավոք, պարզվեց, որ ոչ մի աշխատանք չի կատարվել ու չի կատարվում։Զարմանալի է, որ օրեր առաջ Արմավիր քաղաք էր այցելել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկա գտնվելու ՀՀ անկախության 34-րդ տարեդարձին նվիրված ֆեստիվալին, ու այդ պաշտոնյաները հավանաբար այլ ճանապարհով են վարչապետին ուղեկցել միջոցառման վայր։ Հակառակ դեպքում, եթե վարչապետը երթևեկեր այդ հատվածով, հաստատ այդ հոտը զգալու էր ու պաշտոնյաներին դաս էր տալու իր հանրահայտ «պողպատե մանդատով»՝ մուրճով։Ցավալի է նաև, որ ո՛չ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, ո՛չ Արմավիրի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Բարսեղ Նիկողոսյանը, ո՛չ էլ Արմավիրի քաղաքապետը կամ չեն կարողանում ազդել «Վեոլիա Ջուր»-ի վրա, կամ էլ արհամարհած ունեն Արմավիրցիների խնդրանքը, որ քաղաքը փրկեն այդ գարշահոտ հակահիգիենիկ վիճակից։Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը՝ տևական ժամանակ էր Արմավիր քաղաքից ահազանգեր էր ստանում, որ քաղաքում անտանելի վիճակ էր ստեղծվել։Ինչպես տեղից հայտնում էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արմավիր քաղաքի ավտոկայանի դիմաց և դրան հարակից տարածքներում, այդ թվում բնակելի շենքերում ու տներում, ըստ բնակիչների, տիրում էր գարշահոտ հակասանիտարական վիճակ։Պատճառը՝ «Վեոլիա Ջուր» ընկերության փնթի, թերի, ոչ սրտացավ աշխատանքն էր։Բնակիչները նշում էին, որ արդեն 1 ամսից ավելի էր, այս հատվածում պետք է փոխվեին կոյուղատարերի համար նախատեսված հին խողովակները, սակայն 1 ամսից ավելի էր, աշխատանքները տեղում «դոփում» են, ինչի պատճառով էլ գարշահոտը զգացվում էր անգամ 1 կմ-ից։Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչները, ովքեր հրաժարվել էին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․ «1 ամիս է, որ «մեռել են տեղեկացնելով» Արմավիրի մարզպետարանին, Արմավիրի քաղաքապետարանին, «Վեոլիա Ջուր»-ին, բայց ոչ մի օգուտ։ Իրենց երևի չի մտահոգում էս գարշահոտ կեղտոտ վիճակը։Հետաքրքիր է՝ Արմավիրի նախկին մարզպետ, ներկայումս ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը տեղյա՞կ էր, որ իր նախկին ղեկավարած մարզում 1000-ավոր բնակիչներ, այդ թվում տարեցներ, երեխաներ, թոքերի հետ առողջական խնդիրներ ունեցողներ, ամեն օրը դիմավորում էին էս կեղտի պայմաններում։ Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test