«Հայաստանի Հանրապետության 3 նախկին նախագահները երբ էլ ուզեին, կարող էին ունենալ այն, ինչ ունեցավ Նիկոլ Փաշինյանը՝ հազարավոր զոհերի գնով՝ հանձնել Արցախը, բայց նրանցից որևէ մեկը դա չարեց, դա արեց միայն Նիկոլ Փաշինյանը, որի բերած արհավիրքներն այնքան մեծ են, որ ՀՀ նախկին 3 նախագահների բոլոր սխալներն անգամ նույն հարթության վրա դնել հնարավոր չէ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում այս մասին ասաց Հայաստանի Արտաքին գործերի առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Հայաստանի նախորդ իշխանությունների ժամանակ եղած բոլոր սխալներն ու արհավիրքները, բոլորը միասին վերցրած, չեն կարող համեմատվել այն արհավիրքի հետ, որը բերել է ՀՀ այս իշխանությունը»,- հավելեց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ընդգծելով՝ հիմա էլ խոսում է, թե 4-րդ Հանրապետություն է հռչակում։
«Դա ասում են մարդիկ, որոնք միայն հանձնել են»,- շարունակեց Հովհաննիսյանը՝ ընդգծելով՝ Թուրքիային և Ադրբեջանին այդ կերպ այս իշխանությունը տալիս է հնարավորություն՝ որոշել, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանը։
«Ամեն ինչ այդ երկու երկրները կանեն, որ Հայաստանն այնպիսի պետություն լինի, որը, եթե անգամ չոչնչանա, բայց դառնա ընդամենը Երևանով և երևանամերձ տարածքով տարածք՝ սահմանապահ ծառայությունով։ Հայաստանի բոլոր երեք նախագահները, որոնց ընդդիմացել եմ ես, նման բան չարեցին. կրկնում եմ դա»,- ասաց Հովհաննիսյանը։
Հայաստանի Արտաքին գործերի առաջին նախարարի խոսքով՝ Փաշինյանը չի լուծել որևէ իրական խնդիր, չի բերել որևէ հարցի լուծում, որովհետև իր նպատակը հարց լուծելը չէ, նպատակն ընդամենն իշխանությունը պահելն է։
«Տղամարդ եղի՛ր, պատասխանատվություն կրի, ոչ թե փրկիչ ձևացիր։ Եթե Փաշինյանը տղամարդկություն ունենալով պատասխանատվություն ստանձնի, պետք է ապահովի իշխանության անցնցում հանձնում։
Մյուս կողմից՝ ես տեսնում եմ, որ փառամոլությունը նրանց թույլ չի տալիս մտածել սեփական անձից անդին՝ Հայաստանի այս վերջին հանգրվանի փրկության մասին։ Հայաստանը մեկ հատ է և այս Հայաստանը նժարի վրա է։ Եթե այս իշխանությունը մնա, մենք կդառնանք Բաթում»,- ասաց ՀՀ ԱԳ առաջին նախարարը՝ շեշտելով՝ Հայաստանի ներկայիս իշխանությունը պարզապես հակահայկական է։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test