Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ինչի վրա է ծախսվել ՀՀ պետական մեծ պարտքը. տնտեսագետը մանրամասներ է հայտնել sputnik sputnik

time
Ինչի վրա է ծախսվել ՀՀ պետական մեծ պարտքը. տնտեսագետը մանրամասներ է հայտնել
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ պետական պարտքն այսօր աճել է ոչ թե 1, այլ 1.5 մլրդ դոլարով ու դեռ աճելու միտում ունի։ Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար, տնտեսագետ Նաիրի Սարգսյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի` Հայաստանի պետական պարտքը 2025 թվականի առաջին կիսամյակում դոլարային արտահայտությամբ ավելացել է 7,9 %- ով՝ հասնելով 13,852 մլրդ դոլարի։ Ըստ նրա` պարտքն աճել է մոտ 1 մլրդ դոլարով։
«Պետական պարտքի վտանգավորությունն այն է` երբ վերցնում են այն և ներդնում անշահութաբեր ու անվերադարձելի ոլորտներում, ապա դրա սպասարկման բեռը ավելանում է և՛ բնակչության, և՛ բիզնեսի վրա»,– նշեց տնտեսագետը։
Ըստ նրա` պետական պարտքի ավելացումը հետևյալ կերպ է ազդում բնակչության վրա. նախ, քանի որ լրացուցիչ արտադրանքի ծավալ չկա, արդյունաբերությունը չի զարգանում, բնականաբար, պետական պարտքի մարումն իրականացվում է հիմնականում հարկերի բարձրացման հաշվին։
«Հիմա մենք արդեն իսկ շարունակական գնաճի ականատեսն ենք լինում, որի արդյունքում ավելի շատ է հարկ հավաքագրվում, իսկ շուտով նաև ականատեսը կլինենք հարկերի դրույքաչափերի բարձրացման, ու ոչ միայն»,– նկատեց Սարգսյանը։
Մյուս կարևոր գործոնը, ըստ նրա, որ ազդում է բնակչության վրա պետական պարտքի ավելացման արդյունքում, բանկային տոկոսադրույքների աճն է. որքան ավելանում է պետական պարտքը, այնքան բարձրանում են բանկային տոկոսադրույքները։
Դիտարկմանը` երբ պետական պարտքը` 13,852 մլրդ դոլարը, բաժանենք ՀՀ քաղաքացիների թվի վրա, կստացվի, որ յուրաքանչյուր քաղաքացի մոտավորապես 4600 դոլարի պարտք ունի, Սարգսյանն առաջարկեց մեկ այլ տարբերակ քննարկել։
«Կարող ենք մեկ այլ վարժություն էլ կատարել. պետական պարտքի միայն տոկոսի վճարումը կազմում է 400 մլրդ դրամ տարեկան, որը եթե բաժանենք թոշակառուների թվի վրա, ապա տոկոս վճարելու փոխարեն կարելի էր թոշակը 50 000 դրամով բարձրացնել»,– նշեց նա։
Արդյոք ՀՀ քաղաքացին կարո՞ղ է օբյեկտիվ պատկերացում ունենալ, թե ինչի՞ համար են այսքան մեծ գումար պարտք վերցրել ու ինչի՞ համար է այն ծախսվել։ Տնտեսագետի խոսքով` սովորական քաղաքացու համար դա անհնարին բան է։
Հայաստանի պետական պարտքի տոկոսների բեռը 7 տարում 10 անգամ ավելացել է. նախկին վարչապետ
«Օրինակ` վերցված գումարները ծախսվել են դպրոցաշինության, կառավարության տրանսպորտային պարկի համալրման, նոր մեքենաների ձեռքբերման համար, կառավարության աշխատասենյակների, ամառանոցների վերանորոգման, ասֆալտապատման համար։ Օրինակ՝ Նոր Նորքի Գայի պողոտան, որը գտնում էր ամբողջությամբ նորմալ վիճակում, քանդել, նորից ասֆալտապատում են անում պետական պարտքի հաշվին։ Այսինքն՝ մի վայր, որտեղ կարելի էր ընդհանրապես ձեռք չտալ ու պետության, ժողովրդի պարտքն էլ չավելացնել, նրանք ուղղակի կպել են դրան»,– ընդգծեց տնտեսագետը։
Սարգսյանը պետական պարտքի արդյունավետ օգտագործման մի քանի տարբերակ է մատնանշում, օրինակ` կառուցել գործարաններ, զարգացնել գյուղատնտեսությունը, որոնք ներգրավված պարտքի չափով նվազագույն շահութաբերություն կկարողանային ապահովել։
«Պատկերացնո՞ւմ եք, եթե այս մեխանիզմը գործեր, ի՞նչ ազդեցություն կգործեր երկրի տնտեսության և սոցիալական համակարգի վրա»,– նշեց Սարգսյանը։
Նա համոզված է, որ պետական պարտքի ավելացում է տեղի ունեցել ներկա իշխանությունների անհեռատես կամ էլ` հենց լավ գծագրված կառավարման արդյունքում։
ՀՀ հաջորդ իշխանությունը տնտեսական ի՞նչ ժառանգություն է ստանալու դիտարկմանն ի պատասխան Սարգսյանը նշեց.

«Ես ցավակցում եմ Հայաստանի հաջորդ իշխանությանը, սակայն եթե ՀՀ հաջորդ իշխանությունը եղավ պատասխանատու և պետականամետ, ապա օրնիբուն աշխատելն անգամ բավարար չի լինելու ներկա իշխանության քանդածը արագորեն դրական մակարդակի բերելու համար։ Նիկոլ Փաշինյանը խայտառակ վատ ժառանգություն է թողնում, որտեղ ինքը ոչ միայն քանդել է, այլև ապագայի վերակառուցման հիմքերն է խարխլել։ Իսկ եթե հանկարծ, Աստված մի արասցե, ապագա իշխանությունն էլ եղավ այս իշխանությունների նման, ապա պոպուլիզմի հաշվին ևս 5 տարի քանդելու է Հայաստանը»,– ընդգծեց տնտեսագետը։

Նշենք, որ Հայաստանի պետական պարտքը մարտի 31-ի դրությամբ կազմել է 5 տրլն 318 մլրդ դրամ, ինչը 2024 թվականի վերջի ցուցանիշի համեմատ ավել է 4,4 %-ով։ Դոլարային արտահայտությամբ պարտքը հասել է 13,581 մլրդ դոլարի՝ 2025 թվականի առաջին եռամսյակում ավելանալով 5,8 %-ով։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test