Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը խոչընդոտում է ՀՀ Սահմանադրությունը, որով Հայաստանը տարածքային պահանջներ ունի Ադրբեջանից, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ երկօրյա «Ռոուզ-Ռոթ» սեմինարից հետո Երևանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ադրբեջանցի փորձագետ, Թոփչուբաշովի անվան վերլուծական կենտրոնի փոխտնօրեն Մուրադ Մուրադովը` պատասխանելով այն հարցին, թե ինչու Վաշինգտոնում երկու երկրների միջև պայմանագիրը ոչ թե վերջնականապես ստորագրվեց, այլ նախաստորագրվեց, ինչն է Ադրբեջանին հետ պահում խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրումից, արդյոք Ադրբեջանը տարածքային պահանջ ունի Հայաստանի Հանրապետությունից։ Ադրբեջանցիների ցինիզմը հասել է այնտեղ, որ արդեն Երեւանում են նման հայտարարություններ անում: Մուրադովն ասել է նաեւ, որ ՀՀ Սահմանադրությունը «ստեղծում է պոտենցիալ իրավական հիմքեր խաղաղության պայմանագրի չստորագրման համար»։ Լրագրողի դիտարկմանը, որ Ադրբեջանի սահմանադրության մեջ էլ կան տարածքային պահանջներ Հայաստանից, ինչու այդ դեպքում չի գործում փոխադարձության սկզբունք, նա պատասխանել է` Ադրբեջանի սահմանադրությունը չունի որևէ տարածքային պահանջ Հայաստանից։
«Արևմտյան Ադրբեջան ասելով մենք նկատի ունենք, որ միմյանց տարածաշրջանային ամբողջականությունը պահպանում ենք և հարգում ենք։ Արևմտյան Ադրբեջանը ավելի շատ ՀԿ է, որը սպասարկում է ժողովրդի շահերը։ Դա ավելի շատ մշակութային ժառանգությանն է վերաբերում, որովհետև մարդիկ երկար տարիներ ապրել են տվյալ տարածքներում, և ուզում են այցելել իրենց հարազատների գերեզմանները և այլն», նշել է փորձագետը: Հարցին, որ եթե Ադրբեջանը ցանկանում է Հայաստանի հետ խաղաղություն կնքել, պատրաստվո՞ւմ է որպես խաղաղասիրության ժեստ վերադարձնել Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը և մյուս գերիներին, ադրբեջանցի փորձագետը պատասխանել է, որ շատ դետալներ չի կարող հայտնել։ Նրա խոսքով՝ դեռևս քննություն է ընթանում, կան մեղադրյալներ, որոնք օրենք են խախտել, այդ պատճառով էլ Բաքվում են պահվում։
Ինչ վերաբերում է մյուս հարցերին, ապա երբ դու քո երկրի պետականությունը պայմանավորում ես Ադրբեջանի կամ Թուրքիայի ղեկավարի լավ կամ վատ տրամադրության հետ, ապա դու շարքային տգետ ես, որովհետև այդ տրամաբանությամբ վաղը կարող է նրանց տրամադրությունը վատ լինել և նոր պահանջներ կարող են թելադրել, այդ թվում` Սահմանադրության փոփոխություն, կրոնափոխություն, ազգանունների փոփոխություն և այլն: Չորրորդ հանրապետությունը հենց դա է. ազերիները Հայաստանի ներսում: Նրանց ներկայությունը մեր տարածքում դառնալու է պարտադիր: Իրականում` անգամ ՔՊ-ի ներսում չկա երկրորդ Նիկոլ: Հենց սա է պատճառը, որ Ադրբեջանում հասկանում են` սա իրենց համար պատմական շանս է, մեծ հնարավորություն: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը բոլոր հնարավոր զիջումներին գնալու է, այն աստիճանի է հասել իրավիճակը, որ եթե անգամ վաղը Հայաստանում իշխանություն փոխվի, ցանկացած նոր իշխանություն հայտնվելու է չափազանց բարդ իրավիճակում»:
Նիկոլ Փաշինյանը երեկ իր ֆեյսբուքյան գրառումներով մեղադրում էր ՀՀ նախկին երեք նախագահներին, որ նրանք տարիներ շարունակ հայ զինվորին ուղարկել են «օտար պետություն»` Արցախ զինվորական ծառայության, բայց հենց իր որդին` Աշոտ Փաշինյանն է ծառայել Արցախում` իր պաշտոնավարման շրջանում. «Այստեղ խնդիրն այն է, որ այս մարդը Հայաստանը հռչակում է որպես ագրեսոր: Նա պնդում է այն, ինչ պնդում են Ալիևը, Էրդողանը: Ըստ Նիկոլ Փաշինյանի` Հայաստանն ագրեսոր է: Եթե ըստ Փաշինյանի Հայաստանն ագրեսոր է, պետք է այն ինչ-որ կերպ արտաքին աշխարհում դրսևորվեր, սակայն բացի Թուրքիայից և Պակիստանից Հայաստանի դեմ ոչ մի պետություն պատժամիջոցներ չի կիրառել:
Թուրքիան ու Ադրբեջանն էին Հայաստանի առաջ սահմանները փակել, այս պարագայում, եթե մենք օկուպացրած լինեինք Ադրբեջանի սահմանները ինչպե՞ս կարող էինք դառնալ Եվրոպական խորհրդի անդամ, ինչպե՞ս կարող էր համաշխարհային բանկը տասնյակ միլիոնների ներդրումներ անել Հայաստանում: Մենք դարձել ենք ՀԱՊԿ, ԵԱՏՄ անդամ: Ո՞վ է Հայաստանի դեմ պատժամիջոցներ կիրառել այս տարիներին»:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test