Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ռուսն է արել, որ Շիրակի տղաներին գերի են տարել. թող Վարդանիկը ընտրի՝ լինի ռուսի տղա, թուրքի, թե ինչի. Շիրինյան armtimes.com armtimes.com

time
Ռուսն է արել, որ Շիրակի տղաներին գերի են տարել. թող Վարդանիկը ընտրի՝ լինի ռուսի տղա, թուրքի, թե ինչի. Շիրինյան

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հայտարարել է, թե իր ցանկությունն է, որ Հայաստանը միություն կազմի Ռուսաստանի հետ։

«Ոնց որ ամբողջ Եվրոպան է միություն կազմում, Չինաստանն ու Ռուսաստանն են միություն կազմում։ Հայաստանը իրենից ի՞նչ է ներկայացնում, որ միություն չկազմի, բայց անկախ Հայաստանի պետականությունը պաշտպանելով։ Եթե դրա համար որևիցե մեկը ինձ վատ բան կասի, ուրեմն ես իրան կասեմ՝ թուրքահպատակ շան տղա»,- մասնավորապես ասել է Ղուկասյանը:

«Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում նկատում է. «Շանտղություն է ասում, ես էլ իրեն քրդի շուն եմ ասում, այսինքն՝ ռուսին տրվելը ավելի հաճելի է, քան թուրքի՞ն տրվելը: Սրանց գիտակցումը սա է՝ կա՛մ ռուս, կա՛մ թուրք: Հայկական կողմնորոշում կա՞, թե՞ չէ: Լավրովի պլանով ՌԴ-ն այնպես արեց, որ պարտվենք: Մեր պատերազմի առումով ռուսից գեշը չկա: Ռուսն է արել, որ Շիրակի տղաներին գերի են տարել: Հիմա թող ինքը ընտրի՝ լինի ռուսի տղա, թուրքի տղա, թե ինչի: Ինքը ռուսական ԿԿԲ-ից է, գործ է անում, արտոնություն ունի, բենզին է ծախում, եսիմ ինչ է անում: Վարդանի՛կ, լսի, ռուս չի լինելու, քեզ էլ հետը տանելու են, ինչ ես տառապում»:

Շիրինյանը սա համարում է պետականության դեմ հայտարարություն և շեշտում է՝ սահմանադրական կարգի դեմ ցանկացած ելույթ ունեցող պետք է պատժվի:

Անդրադառնալով վերջին շրջանում Լևոն Տեր-Պետրոսյանի ակտիվացմանը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված քննադատություններին՝ զրուցակիցը նկատում է. «Հենց Կոպրիկինի հետ հանդիպում է, խոդ են տալիս: Նույն ձևով Կոպրիկինը խոդ տվեց Գարեգին ուզուրպատորին: Լևոնն ընտրվեց, հաջորդ օրն ասեց՝ Ղարաբաղի հարցը լուծում չունի: Բա շուտ ասեիր, այ...: Սա ռուսական սեգմենտն է հայության մեջ, որը միասին է՝ Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան և Սերժ Սարգսյան: Գլխավոր հարցում նրանք միասին են, մանր-մունր հարցերում են տարբեր, ասենք՝ ով սալյարկա գողանա, ով խաշ ուտի»:

Վերջինիս կարծիքով՝ եթե պետական պահպանությունից զրկվեն նախկին նախագահները, կարող է պարզվի՝ ռուսական սերժանտ են: Նրա համոզմամբ՝ Ռուսաստանը պատմական մանթրաժի մեջ է, և այս մարդիկ Պուտինի դեմքն են փրկում:

Ըստ նրա՝ ռուսը թուրքից վատ է վարվել հայերի հետ, և հայ ժողովրդի մեջ ով ցանկացել է պետականության վերականգնում, Ռուսաստանը տեղում ոչնչացրել է:

Զրուցակցի նկատառմամբ՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված փաստաթուղթը մահ է Ռուսաստանի համար. «Մնում է վարկաբեկեն, ասեն ամեն ինչ՝ բացի ճշմարտությունից»:

Եզրափակելով Շիրինյանն ընդգծում է, որ Հայաստանը պետք է բացվի աշխարհին և զարգանա. «Թուրքերի և ադրբեջանցիների հետ պետք է մտնել երկխոսության մեջ և բացվել: Ոչ մեկը չի ասում՝ եղբայրություն անենք: Սրանով վերջնական ՌԴ-ն կչքվի տարածաշրջանից, որովհետև միշտ մեր արյան և ոսկորի հաշվին է եղել: Թուրքիայի հետ սահմանի բացմամբ անվտանգությունը կմեծանա, տնտեսությունը կզարգանա»:

Առավել մանրամասն՝ հարցազրույցում:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test