Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ակնհայտ է՝ ՀՀ-ն պատրաստ է Թուրքիայի հետ սահմանի բացմանը. փորձագետներն այցելել են «Մարգարա» անցակետ armtimes.com armtimes.com

time
Ակնհայտ է՝ ՀՀ-ն պատրաստ է Թուրքիայի հետ սահմանի բացմանը. փորձագետներն այցելել են «Մարգարա» անցակետ

«Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ և ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի կողմից առաջնորդվող «Հայաստանի ընկերների ցանց»-ի ներկայացուցիչները Հայաստան-Թուրքիա սահմանի «Մարգարա» վերանորոգված անցակետ այցի արդյունքում արձանագրել են՝ հայկական կողմը պատրաստ է Թուրքիայի հետ սահմանի բացմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հայաստանի ընկերների ցանց»-ի ներկայացուցիչները Մարգարայի անցակետում շրջայցից ու ստեղծված հնարավորություններին ծանոթանալուց հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձել են նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագծին՝ այն որակելով խոստումնալից նախաձեռնություն:

Եվրոպական արտաքին քաղաքականության հարցերով փորձագետ Ֆրեդրիկ Վեսլաուն նախ ներկայացրել է խմբի Հայաստան այցի հիմնական նպատակը:

Ակնհայտ է՝ ՀՀ-ն պատրաստ է Թուրքիայի հետ սահմանի բացմանը. փորձագետներն այցելել են «Մարգարա» անցակետ

«Մենք եվրոպացիների խումբ ենք, որն աշխատել է Հարավային Կովկասում և շատ հոգատարությամբ է վերաբերվում այս տարածաշրջանին ու Հայաստանին: Մենք այստեղ ենք՝ խոսելու հայ գործընկերների հետ, որպեսզի ավելի իմանանք իրավիճակի մասին հատկապես օգոստոսի 8-ին Վաշինգտոնի փաստաթղթի ստորագրումից հետո, որը իսկապես պատմական է և նոր հույս և նոր խաղաղություն բերեց տարածաշրջան»,- ասել է Ֆրեդրիկ Վեսլաուն։

Նա շատ տպավորիչ է համարել «Մարգարա» անցակետը, ենթակառուցվածքները: «Ակնհայտ է, որ հայկական կողմը պատրաստ է սահմանի բացմանը, և մենք հույս ունենք, որ դա շատ շուտով տեղի կունենա»,-ասել է Վեսլաուն:

Ըստ նրա՝ Վաշինգտոնում օգոստոսի 8-ի փաստաթղթի ստորագրումից հետո Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանի բացումը պետք է որ առանց խոչընդոտների գործընթաց լինի: «Կարծում եմ՝ մենք բոլորս ցանկանում ենք այս տարածաշրջանում հարաբերությունների կարգավորման ականատեսը լինել: Եվ, իհարկե, սահմանների բացումը պետք է լինի դրա մի մասը: Մենք հույս ունենք, որ դա տեղի կունենա հնարավորինս շուտ»,- նշել է Վեսլաուն:

Հարևանության և ընդլայնման հարցերով ԵՄ նախկին հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, խոսելով Հայաստան այցի մասին, ընդգծեց՝ խմբի բոլոր անդամները որոշակի գործառույթներ են ունեցել իրենց երկրներում, Եվրամիությունում և ՆԱՏՕ-ում: «Բայց ամենակարևորը, ինչն իրականում միավորում է մեզ, իհարկե, այս տարածաշրջանն է․ դա Հայաստանն է, դա խաղաղության ողջ գործընթացն է, և մենք ուզում ենք լինել դրա մի մասը»,- ասել է Ֆյուլեն:

Ակնհայտ է՝ ՀՀ-ն պատրաստ է Թուրքիայի հետ սահմանի բացմանը. փորձագետներն այցելել են «Մարգարա» անցակետ

Անդրադառնալով հայ-թուրքական սահմանի բացման հնարավորություններին՝ Ֆյուլեն ընդգծել է՝ «Մարգարա»-ում տեսածը կարևոր քայլ է այդ սպասելիքը իրականացնելու ուղղությամբ:

«Կարծում եմ՝ տեխնիկական պատրաստվածությունն առկա է։ Սա տեսնելուց հետո ոչ ոք իրականում որևէ կասկած չունի։ Մյուս կողմից սա, իհարկե, պետք է լինի գործընթացի մի մասը»,-ասել է նա՝ նկատելով, որ դա չի կարող լինել մեկուսի իրադարձություն:

Հայաստան կատարած այցի հիման վրա Ֆյուլեն պատրաստվում է մի քանի առաջարկ ներկայացնել այն մասին, թե ինչպես կարող է ԵՄ-ն ամրապնդել իր աջակցությունը:

Ակնհայտ է՝ ՀՀ-ն պատրաստ է Թուրքիայի հետ սահմանի բացմանը. փորձագետներն այցելել են «Մարգարա» անցակետ

«Իմ առաջարկն այն է, որ Եվրոպական միությունը տարածաշրջանի երկրների, մասնավորապես՝ Թուրքիայի հետ իր կապերի շրջանակում հստակ ազդակ տա այն մասին, որ սահմանի բացումը կարևոր քայլ է։ Ի վերջո, հենց սրա վրա է հիմնված եվրոպական նախագիծը՝ բաց սահմաններ, «երկաթե վարագույրի» վերացում, մարդկանց հնարավորություն տալ տեսնել միմյանց սահմանների երկու կողմում, ընդլայնել առևտրային ու այլ շփումները։ Այսպիսով, շատ կարևոր է տեսնել, որ դուք շատ հստակ ազդանշան եք ուղարկում, որ տեխնիկական և այլ հարցերում պատրաստ եք։ Եվ ես հույս ունեմ, որ շուտով դրան կհաջորդի նաև գործընթացի քաղաքական մասը, և մեր թուրք գործընկերները նույնպես պատրաստ կլինեն փոխադարձության։ Կարծում եմ՝ դա օգտակար կլինի երկուսի համար էլ»,- ասել է Ֆյուլեն:

Նա խոսեց նաև Եվրամիության կողմից «Խաղաղության խաչմերուկ» նախագծին աջակցության մասին: Նախաձեռնության հետ կապված որևէ ռիսկ Ֆյուլեն չի տեսնում:

«Երբ տարիներ առաջ ժամանում էի այս տարածաշրջան, խոսքը պատերազմի մասին էր։ Եթե նույնիսկ իրականում դա այնքան էլ չեք զգացել, երբ քայլում էի մայրաքաղաքի փողոցներով, դա, այնուամենայնիվ, զգացվում էր հասարակության մեջ։ Սա իրականում իմ առաջին այցն է Հայաստան, երբ ես ունեմ այնպիսի զգացողություն, որ մարդիկ այստեղ իրավիճակը հիմա այլ կերպ են ընկալում։ Մենք դեռ սկզբում ենք, բայց կարևոր քայլեր են արվել օգոստոսի 8-ին։ Եվ այն փաստը, որ հիմա մենք կարող ենք ոչ միայն նայել «Խաղաղության խաչմերուկ»-ի քարտեզի այդ գծերին, այլ նաև դրանք վերածել իրական կապի կետերի, որտեղ մարդիկ կարող են միմյանց ավելի լավ հասկանալ, առևտուր անել, օգնել միմյանց, դա չափազանց կարևոր է»,- ասել է Ֆյուլեն:

Եվրոպական արտաքին քաղաքականության հարցերով փորձագետ Ֆրեդրիկ Վեսլաուն, իր հերթին անդրադառնալով Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, ընդգծեց՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս նախաձեռնությունը շատ խոստումնալից է: «Այն նպատակ ունի ընդլայնել տարածաշրջանում կապակցվածությունը, մարդկանց միջև շփումները, անշուշտ նաև առևտուրը՝ մեծացնելով առևտրային հոսքերը և դրանք դարձնելով շատ ավելի արդյունավետ ու արագ»,- ասել է նա:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test