ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում արձագանքել է ՀՀ նախկին նախագահների վերջին հայտարարություններին:
«Տրամաբանություն ըստ նախկին եռանախագահության ու իրենց աղանդների ներկայացուցիչների.
1. Ասել, որ Նիկոլ Փաշինյանի օրոք Հայաստանը Ադրբեջանին պատերազմ է հայտարարել կամ հրահրել կամ ներքաշվել է դրա մեջ:
2. Ի պատասխան Փաշինյանի հակադարձ պնդման, որ անհնար էր 2020 թվականին Հայաստանին ներքաշել մի պատերազմի մեջ, որի մեջ այն արդեն իսկ ներքաշված էր 1991-92 թվականներից սկսած՝ հենց նախկին եռանախագահության իշխանության տարիներին, ասել, որ Փաշինյանը մեղադրում է հայկական կողմին:
Երեսպաշտության, փարիսեցիության ու դավաճանության արքաներ.
Հ.Գ. Եթե Փաշինյանն է Հայաստանը 2020 թվականին ներքաշել պատերազմի մեջ, ապա ինչո՞ւ էին մեր զինվորները մեռնում ու վիրավորվում 1991-2020 թվականներին․ այդ ի՞նչ տարօրինակ խաղաղություն էր»,- գրել է Ռուբինյանը:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test