Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Մեր էներգետիկ անվտանգությունը երբևէ ավելի խոցելի չի եղել, քան հիմա․ Արմեն Մանվելյան 168.am 168.am

time
Մեր էներգետիկ անվտանգությունը երբևէ ավելի խոցելի չի եղել, քան հիմա․ Արմեն Մանվելյան

Мoody’s-ն իջեցրել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության վարկանիշը՝ հետագա գործունեության կանխատեսումը «կայունից» դարձնելով «բացասական»։

«Երկարաժամկետ կորպորատիվ և դեֆոլտի հավանականության վարկանիշերի նվազեցումն արտացոլում է այն հանգամանքը, որ 2025-ի հուլիսին կատարված օրենսդրական փոփոխությունների հետևանքով ընկերության հանդեպ պետության ազդեցությունն աճել է։ Այդ փոփոխությունները Հայաստանի կառավարությանը հնարավորություն են տալիս ազգայնացնել ընկերությունը, իսկ կարգավորող մարմնին՝ որոշ դեպքերում նաև վարչական վարույթներ նախաձեռնել»,- ասված է Мoody’s-ի կողմից օրերս հրապարակած զեկույցում:

Մասնագիտական տարբեր շրջանակները վարկանիշավորման իջեցումն ուղիղ պայմանավորում են կառավարության քայլերով, իսկ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն էլ կարծում է՝ այն կապ ունի իրենց բացահայտումների հետ։

Էներգետիկ և միջազգային հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը «Մուդիս» համաշխարհային ինդեքսացման կառույցի կողմից ՀԷՑ վարկանիշի իջեցումը համարում է բացասական առհասարակ տնտեսության համար։

168am-ի հետ զրույցում Արմեն Մանվելյանը շեշտեց՝ ՀԷՑ վարկանիշի իջեցումը պայմանավորված է նախևառաջ այն քաղաքական աղմուկով, որն այս իշխանությունները ստեղծեցին վերջին շրջանում։

«Մասնավոր ընկերության շուրջ ցանկացած քաղաքականացում միջազգային ինդեքսային կառույցները վատ են դիտարկում, է՛լ ավելի վատ է այն փաստը, որ կա Ստոկհոլմի Արբիտրաժային դատարանի որոշում, որը կառավարությունը չի կատարում։ Հետևաբար, շատ սպասելի է, որ «Մուդիս»-ն էլ պետք է իր հերթին նվազեցնի գնահատականը»,- հավելեց Էներգետիկ հարցերով փորձագետը։

Հիշեցնենք՝ բացի այս դրվագները, Նիկոլ Փաշինյանն իր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարի ժամանակ հայտարարել էր, որ կա՛մ ՀԷՑ-ը կհանձնվի պրոֆեսիոնալ և հուսալի կառավարման՝ ամբողջությամբ մնալով պետական, կա՛մ ՀԷՑ-ի բաժնետերերի մեծ մասը կփոխանցվի էներգետիկ ոլորտի միջազգային հեղինակավոր կառավարչի։

Արմեն Մանվելյանը ՀԷՑ-ի հարցը կարևորեց նաև առհասարակ էներգետիկ անվտանգության տեսանկյունից։

«Մեր էներգետիկ անվտանգությունը շատ կարևոր է՝ մանավանդ հիմա, երբ Ադրբեջանը, Թուրքիան և գործող քաղաքական ռեժիմը, ցավոք սրտի, վերջին շրջանում նպատակաուղղված աշխատում են ընդդեմ մեր էներգետիկ անվտանգության։ Ադրբեջանը, Թուրքիան պահանջում են Ատոմակայանի փակում, իսկ գործող ռեժիմն էլ իր պարագլխի հետ միասին հայտարարում է, թե՝ գիտեք, մենք 2 ատոմակայան ենք կառուցել՝ համեմատության մեջ ունենալով արևային էներգիայի զարգացումը, որը, ի դեպ, վերջին 15 տարիների ընթացքում է տեղի ունենում, և ոչ թե վերջին 7 տարում՝ ինչպես ինքն է ստում։ Կամ՝ ատոմակայանն ի՞նչ չափման միավոր է․ ատոմակայանը չափման միավոր չէ՛։

Իսկ արևային կայանները չի կարելի համեմատել ատոմակայանի հետ․ ատոմակայանը մեր էներգետիկ կայունության հիմքն է։ Արևային էներգիան զարգանում է իմ ու քո փողերով, այսինքն՝ այն մարդիկ, որոնք սեփական տներ ունեն կամ հիմնարկ ձեռնարկություններ, տանիքներին դնում են։ Բայց այդ քաոսային զարգացումը, որ բերում է քաոսային աճ, պետական քաղաքականություն չէ»,- մանրամասնեց նա։

Էներգետիկ հարցերով փորձագետը Նիկոլ Փաշինյանի՝ երկու ատոմակայանների մասին հայտարարությունը համարեց ատոմակայանը փակելու՝ իշխանությունների պատրաստակամության նախերգը։

«Մեր էներգետիկ անվտանգությունը երբևէ ավելի խոցելի չի եղել, քան հիմա,- շեշտեց նա՝ նկատառմամբ,- Ոչ մի արևային կայան չի՛ կարող փոխարինել ատոմային կամ ջերմային կայանները․ բառացիորեն մի ամիս առաջ Իսպանիան ամբողջովին հայտնվեց խավարի մեջ, 3 օր շարունակ բլեքաութ էր, ընդհանրապես լույս չկար ամբողջ Իսպանիայի տարածքում, իսկ պատճառն ատոմակայաններից հրաժարումն ու ամբողջ երկիրը արևային համակարգերով պատելն էր։ Իսկ այդ համակարգերը կայուն չեն, շատ խոցելի են, ինչն էլ հանգեցրեց նրան, որ 3 օր այդ երկիրն ընդհանրապես լույս չուներ։

Շատ վտանգավոր տենդենցներ ու միտումներ կան»։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test