Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Փաշինյանը թաքնվում է երգիչ-երգչուհիների թիկունքում՝ թաքցնելով իր վարկանիշի գահավիժումը hraparak.am hraparak.am

time
Փաշինյանը թաքնվում է երգիչ-երգչուհիների թիկունքում՝ թաքցնելով իր վարկանիշի գահավիժումը

Նիկոլ Փաշինյանը տեսնում է, որ կորցրել է հանրային աջակցությունը։ Նա այլեւս ստիպված է թաքնվել երգիչ- երգչուհիների հետեւում, որ կարողանա հրապարակներում, հանրության առաջ ելույթ ունենալ: Հանուն Փաշինյանի հետ հանդիպման, այլեւս ոչ մեկը հրապարակ չի գնա, նրա խոսքը որեւէ մեկին հետաքրքիր չէ, նրա անձը միայն մերժում է առաջացնում: Հրապարակ լցնելու համար պետք է հայտարարվի, որ ելույթ են ունենում հանրության կողմից ճանաչում ունեցող տարբեր երգիչներ, երաժշտական խմբեր, եւ միայն այդ երգիչներին լսելու համար հավաքված մարդկանց մոտ կարող է Փաշինյանը ելույթ ունենալ՝ փչացնելով մարդկանց տոնական տրամադրությունը:

Սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության տոնի առիթով Արմավիրի կենտրոնական հրապարակում, այսպես կոչված, Ֆեստիվառի հերթական ներկայացումն էր: Հայտարարվել էր, թե ովքեր են ելույթ ունենալու, եւ մարդկանց հրավիրել էին մասնակցելու տոնական համերգին: Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի անունը երգացանկում չկար, բայց հենց նա բացեց համերգը: Երբ հայտարարվեց, որ ելույթ է ունենալու Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հրապարակում եւ հարակից փողոցում հավաքված հասարակությունը որեւէ կերպ չարձագանքեց, ծափ տվեցին միայն բեմի շուրջ հավաքված մի քանի տասնակ պաշտոնյաները եւ չինովնիկները: Նիկոլ Փաշինյանը զգաց այդ անտարբերությունը եւ փորձեց ազդել հավաքվածների վրա: Հավաքվածների վրա հոգեբանական ներգործություն ունենալու հույսով նա կրկնեց իր կրկեսային ձեռնածության համարը, որը կոչվում է «վարչապետը ծնկի է գալիս զոհերի հիշատակի առաջ»․ այդ համարը նա արդեն ցուցադրել էր ՔՊ համագումարում: Այդ կրկեսային համարը կատարելուց առաջ հայտարարեց. «Հարգելով նահատակների հիշատակը՝ այս տոնական օրով, այս տոնական հրապարակում ծնկի կգամ նրանց հիշատակի առաջ»: Բայց նույնիսկ այդ ձեռնածությունը որեւէ արձագանքի չարժանացավ, որից կատաղելով՝ Փաշինյանը դիմեց վերջին քայլին․ հայտարարեց՝ «Փառք նահատակներին», եւ պահանջեց, որ հավաքվածներն իր հետեւից կրկնեն՝ «կեցցե, կեցցե, կեցցե»:

Մի երեք անգամ նա նույն փորձը կատարեց՝ ստիպելով մարդկանց 3 անգամ «կեցցե» գոռալ, բայց ստիպված եղավ ինքն էլ ընդունել, որ մարդիկ անտարբեր են իր կոչերին` լավ չեն գոռում: Ի տարբերություն 2018 թվականի, հիմա հասարակությունն այլեւս ճանաչում է Նիկոլ Փաշինյանին եւ նրանից ազատվելուց բացի այլ բան չի ակնկալում:

Լավատեղյակ լինելով իր հանրային աջակցության գրեթե զրոյական մակարդակի մասին՝ Փաշինյանը ՔՊ համագումարում հայտարարում է, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ դիմելու են հանրությանը` եւս հինգ տարով երկիրը ղեկավարելու մանդատ ստանալու համար: Ուրիշ մեկը նրա փոխարեն՝ գործած մեղքերի ծանրության գիտակցմամբ, կգնար որեւէ մենաստան եւ կփորձեր ճգնելով ու աղոթելով թողություն ստանալ գործած մեղքերի գոնե մի մասի համար: Ի՞նչ է նշանակում նրա վարքագիծը. առնվազն մի բան, որ Փաշինյանը մտադիր չէ ընտրություններով երկրի իշխանությունը հանձնել որեւէ այլ անձի կամ քաղաքական ուժի: Երբ հանրային վարկանիշ չունեցող անձը խոսում է իշխանությունը պահելու մտադրության մասին, սա խոսում է ընդամենը մի բանի մասին․ նա մտադիր է բոլոր միջոցները գործի դնել՝ իր իշխանությունը երկարաձգելու համար, այդ թվում` կեղծիքն ու բռնությունը:

Արեւմուտքում բռնապետությունն արդարացնելու համար մի լոզունգ կամ բանաձեւ են հորինել. «Կարեւորը ժողովրդավարությունը չէ, այլ՝ ազատությունը»: Ժողովրդավարությունը, որ մինչեւ հիմա հանդես էր գալիս որպես ազատության ապահովման կամ պաշտպանության մեխանիզմ, հիմա հակադրվում է դրան: Այս բանաձեւի իմաստն այն է, որ եթե ժողովրդավարական ընտրությունների միջոցով կամ արդյունքում երկրում իշխանության կարող են գալ ծայրահեղական ուժեր, ապա ավելի լավ է ժողովրդավարության նորմերը խախտվեն, բայց իշխանության մնան ազատության կողմնակից կամ պաշտպան քաղաքական ուժերը: Իսկ ո՞վ է որոշում, թե որ ուժը կամ գործիչներն են ազատության պաշտպան, իսկ ով է բռնության կողմնակից: Դե, իհարկե՝ Արեւմուտքը, այսպես կոչված` արեւմտյան քաղաքական հանրույթը: Իսկ նրանք այդ հարցում մի կողմնորոշիչ ունեն. ով հլու-հնազանդ, ստրկական հավատարմությամբ ծառայում է իրենց, նա էլ ազատության կողմնակից է: Կեցցե արեւմտյան արժեհամակարգը, ամենաարդար, ամենաազատամիտ եւ ժողովրդավարական արժեհամակարգն աշխարհում:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test