Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Պաղեստինի ճանաչումը Պաղեստին պետություն չի ստեղծում 1in.am 1in.am

time
Պաղեստինի ճանաչումը Պաղեստին պետություն չի ստեղծում

Սեպտեմբերի 23-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում: Ինչպես և սպասվում էր, նա չի ողջունել Պաղեստինի ճանաչման «շքերթը»: ԱՄՆ նախագահի գնահատմամբ՝ Պաղեստինի անկախության ճանաչումն ահաբեկչության խրախուսում է:

Ավելի վաղ նույն արտահայտությունն օգտագործել է Իսրայելի վարչապետը և հավելել, որ Պաղեստինի անկախության ճանաչումը եվրոպական երկրների ամոթն է:

Այդուհանդերձ, ըստ վերջին տվյալների, ՄԱԿ-ի անդամ 153 պետություն ճանաչել է Պաղեստինի անկախությունը, բայց դա չի նշանակում, թե նա միջազգային լիարժեք սուբյեկտություն է ստացել:

Իսրայելական «Եդիոտ ահրոնոտի» մեկնաբանը Նյու-Յորքից հաղորդել է, որ ՄԱԿ-ի լիարժեք անդամ դառնալու համար Պաղեստինը պետք է ստանա Անվտանգության խորհրդի անդամ առնվազն ինը երկրի աջակցությունը:

Ընթացակարգը, ի դեպ, այնպիսին է, որ ԱԽ-ն հարցը չի կարող քվեարկության դնել, եթե մշտական անդամներից որեւէ մեկը դեմ է: Իսրայելցի մեկնաբանն, ըստ այդ, հուսով է, որ Միացյալ Նահանգները «վետո» կկիրառի: Նա միաժամանակ հնարավոր է համարում, որ Պաղեստինի ճանաչման հարցը չդրվի քվեարկության:

Եթե իրադարձությունները զարգանան այդ սցենարով, ապա Պաղեստինի ճանաչումը կունենա հիմնականում հռչակագրային նշանակություն: Մանավանդ որ մի շարք երկրներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան, Պաղեստինի վերջնական ճանաչումը պայմանավորել է ՀԱՄԱՍ-ի զինաթափումով և իսրայելցի պատանդների հայրենադարձությամբ:

«Հրեական տարածքների սրտում ահաբեկչական պետություն չի կարող ստեղծվել»,- Նյու-Յորք մեկնելուց առաջ հայտարարել է Իսրայելի վարչապետ Նաթանյահուն և հորդորել սպասել իր վերադարձին: Կառավարության ազգայնական թևի ներկայացուցիչները նրա կոչ են արել Հուդեան և Սամարիան հռչակել «Իսրայել պետության անբաժանելի մաս»:

Չափազանց մեծ է հավանականությունը, որ Նաթանյահուն հենց այդպես էլ կվարվի, և Թուրքիային, Իրանին ու մի քանի արաբական երկրի կկանգնեցնի փաստի առաջ. կամ նրանք դիմում են ռազմական ուժի և ստեղծում Պաղեստին պետություն, կամ Պաղեստինի ազգային ինքնավարությունը փլուզվում է, Հորդանանի արեւմտյան ափին և Գազայում հաստավում է իսրայելական իրավազորություն: Այս դեպքում իսրայելա-թուրքական հակամարտությունը, երևի, կհասնի բարձրակետին: Կայուն տպավորություն է, որ Էրդողանին և Նաթանյահուին հաշտեցնելու մտադրություն կամ ռեսուրս ԱՄՆ նախագահը չունի: Բայց որքանո՞վ է նրան ձեռնտու մերձավորարևելյան լայնածավալ պատերազմը:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test