Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Որոշումները բացառապես կայացնում եմ ես». Ռոմանոս Պետրոսյան armlur.am armlur.am

time
«Որոշումները բացառապես կայացնում եմ ես». Ռոմանոս Պետրոսյան

Armlur.am-ը տեղեկացրել էր, որ ՀԷՑ ժամամակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը կարծես, թե իր «դիրքերը» զիջել է ՀԷՑ ՓԲԸ-ի Իրացման տնօրենի տեղակալ, Երևան քաղաքի էներգաիրացման սպասարկման տնօրեն Արման Սմբատյանին:

Ըստ մեր աղբյուրների՝ Սմբատյանն է վերջին ժամանակներս փաստացի կադրային փոփոխությունները կատարում, որոշում, թե ովքեր պետք է նշանակվեն տարբեր պաշտոններում, կամ ազատվեն: Նշել էինք, որ Պետրոսյանին նոյեմբերի 15-ից հետո փոխարինելու է Արման Սմբատյանը:

Armlur.am-ը դիմել է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին նրա մեկնաբանությունը ստանալու համար:

«Արման Սմբատյանը իմ ընկերն է, իմ կուսակցական և գաղափարական թիմակիցն է, ինձ մոտ ունի շատ մեծ վստահություն, ես մեծապես հենվում եմ իր վրա, իմ քաղաքական և կառավարչական, պետական ծառայության գործունեության ընթացքում: Ինքն իր լիազորությունները իրականացնում է Երևանի էներգոիրացման և սպասարկման դեպարտամենտի ղեկավարի պաշտոնում և այդ պաշտոնի լիազորությունների շրջանակներում կադրային քաղաքականությունն իրականացնում է, ինձ հետ համաձայնեցնելով` վերադասության կարգով, այլ թե՛ Երեւանի Էներգաիրացման դեպարտամենտի կադրային հարցերում, եւ թե՛ մնացած, բնականաբար որոշումները կայացնում եմ բացառապես ես, դարձյալ տվյալ ստորաբաժանումների կամ համակարգող տեղակալների հետ խորհրդակցելով: Դա իմ աշխատաոճն է: Սմբատյանը շատ կոմպետենտ, հեռանկարային, գաղափարական, սկզբունքային գործընկեր և թիմակից է, ունի մարդկային բարձր արժանիքներ, պետական կառավարման համակարգում դեռ մեծ նվաճումների կհասնի: ՀԾԿՀ նախագահի կողմից հարուցված վարչական վարույթի շրջանակներում իմ լիազորությունները ձգվում են մինչև վարչական վարույթի ավարտը և ավարտով արդեն վարչական ակտի կայացումը: Թե ինչ կլինի դրանից հետո, ինչ նշանակումներ, այդ թվում նաև ՀԷՑ-ի կառավարման հետ կապված, ինչ որոշումներ, դա արդեն կանխատեսումների ոլորտից է, որն այս պահին խելամի չեմ համարում»,-հայտարարեց Պետրոսյանը:

Սոնա Գրիգորյան

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test