Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Իրապես անկախ, իրապես ազատ, իրապես արդար, իրապես բարեկեցիկ hraparak.am hraparak.am

time
Իրապես անկախ, իրապես ազատ, իրապես արդար, իրապես բարեկեցիկ

«Հայաստանի առաջին երեք նախագահները՝ բոլորը, Հայաստանին մեղադրել են Ադրբեջանի դեմ պատերազմ հրահրելու կամ հայտարարելու մեջ: Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ սրանց մասին: Սա ընտրություն կեղծելուց հետո նրանց երկրորդ գլխավոր նմանությունն է: Սեփական երկրի դեմ կեղծ մատնություն անող անարժաններ»,- գրել է ԱԺ փոխնախագահ Ռուբինյան Ռուբենը: Որպես նախկիններին ընդդիմադիր՝ երիտասարդին հայտնեմ, որ ճշմարտությունը չի կարող լինել կեղծ, որքան էլ խայտառակ պարտության խորհրդանիշ անձի իշխանության ներկայացուցիչը փորձի դա այդպես ներկայացնել: Այո, եթե քեզ «դուխով» զգալու պահին հայտարարում ես՝ «Արցախը Հայաստան է», ապա դա հենց պատերազմ հրահրելու գործողություն է, ինչի վկայությունը թշնամական հաղթանակից հետո այդ երկրի ղեկավարի կողմից անընդհատ դրա հիշատակումն էր ու դրան հակադիր պնդումը՝ «Լեռնային Ղարաբաղն Ադրբեջան է»: Ուրիշ հարց, որ ԱԺ փոխնախագահ Ռուբինյանը կարող է դա չգիտակցել, բայց դրանից իրերի վիճակը չի փոխվում:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին պատերազմ հայտարարելուն, ապա դա չի արվել նույնիսկ մի քանի տարի տեւած արցախյան առաջին պատերազմի ժամանակ: Իսկ «մեծարգո վարչապետի» օրոք նման բան ակնկալելը կլիներ զավեշտի ոլորտից: Այնպես որ, ոչ մի նախագահ Հայաստանին չի մեղադրել Ադրբեջանի դեմ պատերազմ հայտարարելու մեջ: Ենթադրում եմ, որ Ռուբինյանը դա հաստատ հասկանում է կամ էլ գոնե պետք է հասկանար, բայց ստի ու կեղծիքի վրա հիմնված իշխանության ներկայացուցչի համար եւս մեկ անգամ սուտ խոսելը հոգեբանական բարդություն չէր առաջացնի: Իսկ ընտրություն կեղծելու մեջ նախկիններին մեղադրելու իրավունք չի կարող ունենալ այն իշխանությունը, որը, նախ, սեփական կուսակցական ընտրությունն է կեղծում եւ, երկրորդ՝ ժողովրդի կողմից ընտրված այս կամ այն համայնքապետի դեմ քրեական գործեր է կարում՝ զրոյացնելով այդ ընտրությունը: Էլ ի՞նչ կարիք կա գործընթացը կեղծելու, եթե արդյունքն է կեղծվում: Ու այդ պահին հիշում ես աստվածաշնչյան՝ «Թող առաջինը քար նետի նա, ով անմեղ է» խոսքը: Այնպես որ, ուրիշին մեղադրելու համար առնվազն պետք է ունենալ դրա իրավունքը:

Եվ երրորդ՝ նախկին նախագահները ոչ թե «սեփական երկրի դեմ կեղծ մատնություն անող անարժաններ են», այլ վայրագ թշնամու նկատմամբ հաղթանակ կերտած ղեկավարներ: Ու պատմությունը նրանց կհիշի հենց այդ պրիզմայով, իսկ «իրական Հայաստան» կոչված կեղծիքի «ճարտարապետին»՝ որպես խայտառակ պարտության խորհրդանիշի: Եթե, իհարկե, ի հեճուկս այդ անձի գործունեության՝ մենք կարողանանք պահպանել հայոց պետականությունը: Ու ոչ միայն պահպանել, այլեւ զարգացնել ու հզորացնել: Ու հայ ժողովրդին առաջնորդենք իրապես անկախ, իրապես ազատ, իրապես արդար, իրապես բարեկեցիկ հասարակություն ձեւավորելու ճանապարհով: Ու Հայաստանի Հանրապետությունը վերածենք Մասիսներով պսակված այն հայրենիքի, դեպի ուր ձգտում են եւ ոչ թե փախչում այնտեղից: Իսկ հայ հայրենասերների մուտքն էլ արգելում են, կարծես թե նրանք գալիս են ոչ թե Հայաստան, այլ՝ Ադրբեջան: Նույնիսկ այդ արգելքով որքա՜ն նման է միմյանց՝ թշնամի երկրի բռնապետի ու ժողովրդավարության անվան ներքո մեր երկրում եւս բռնապետական կարգեր հաստատող անձը: Էլ չասած մյուս երեւույթների մասին...

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test