Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սպшնվածի դին հայտնաբերվել է դաշտում. բացահայտում armlur.am armlur.am

time
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սպшնվածի դին հայտնաբերվել է դաշտում. բացահայտում

Սեպտեմբերի 18-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողները ոստիկանության Մուշի բաժնում ստացված հերթական օպերատիվ տեղեկությունների արդյունքում բացահայտել են Գյումրիում տեղի ունեցած հանցագործությունը։

Ոստիկանության Մուշի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Մուշ թաղամասի շենքերից մեկի բնակիչը սպանություն է կատարել և սպանվածի մարմինը թաղել է տնից հեռու:

Արդեն տեղում Մուշի ոստիկանները համագործակցելով Շիրակի մարզի քրեական ոստիկանության իրենց գործընկերների հետ, ենթադրյալ կասկածյալին հայտնաբերում են և սպանությունը կատարելու հիմնավոր կասկածով տեղափոխում ոստիկանության Մուշի բաժին, որտեղ էլ փաստերի ճնշման տակ կասկածյալը խոստովանում է կատարածը:

Կասկածյալը՝ Գյումրիում բնակվող 30-ամյա Արայիկ Գ.-ն, մարտի 19-ի՝ լույս 20-ի գիշերը, իրենց տանը վիճաբանում է հոր՝ 64-ամյա Գարիկ Գ.-ի հետ, ինչը վերածվում է քաշքշուկի և ավարտվում սահմռկեցուցիչ սպանությամբ, ինչ արյդունքում հայրը մահանում է (նախաքննության շահերից ելնելով որոշ մանրամասներ չենք հրապարակում):

Նա հոր մարմինը մեկ օրից ավելի պահում է տանը, փոխում հագուստները, հորը հագցնում նոր շորեր, ապա փաթաթում պոլիէթիլենային տոպրակով, սավաններուվ և հաջորդ օրը գիշերը հոր մարմինը դուրս է բերում տնից և տանում Մուշ թաղամասին հարակից դաշտ ու այնտեղ մի փոքր փոս է փորում, մարմինը նետում փոսի մեջ, հողով ու քարերով փակում, իսկ արյունոտված շորերն ու հանցագործության գործիք դանակը նետում է աղբամանը:

Արդեն դեպքի վայրում կասկածյալը նախ շենքի մոտ հայտնում է, թե որտեղ է տեղի ունեցել վիճաբանությունը և սպանությունը, ապա մատնացույց անում՝ ինչպես և ինչ պայմաններում է հոր մարմինը տեղափոխել ու թաղել դաշտում:

Դեպքի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test