Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ազատությո՞ւն թե՞ ազատազրկում. Ինչ է սպասվում Միքայել սրբազանին hraparak.am hraparak.am

time
Ազատությո՞ւն թե՞ ազատազրկում. Ինչ է սպասվում Միքայել սրբազանին

Մոտ երեք ամիս ազատազրկված, իշխանության զավթման կոչի համար մեղադրվող Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն այսօր վերջին ռեպլիկը ուղղեց դատարանին, որն էլ ժամեր անց կկայացնի վերդիկտը՝ ազատություն շնորհե՞լ, թե՞ ազատազրկել Շիրակի թեմի առաջնորդին։

Օգոստոսի 15-ին մեկնարկած և փաստացի մեկուկես ամսում ավարտական փուլ մտած դատավարության ողջ ընթացում փաստաբանական թիմը պնդում էր, որ գործընթացն անցնել է խախտումներով, և կասկած հայտնում, որ դատարանն արդար որոշում կկայացնի։

Մեղադրանքի հիմքում մեկ տարվա վաղեմության մի հարցազրույց է, որտեղ Միքայել արքեպիսկոպոսը խոսել էր հեղաշրջման անհրաժեշտության մասին: Ընդ որում, մեկ տարի առաջ Գլխավոր դատախազությունը նույն այդ խոսքերում հանցակազմ չէր տեսել ու գործ չէր հարուցել, ինչի մասին մի քանի նիստ է` ասում է Միքայել Սրբազանը։

Աջապահյանը մեղադրանքը չի ընդունում, այն համարում է քաղաքական հետապնդում։

Քիչ առաջ դատարանը դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ հեռացավ խորհրդակցական սենյակ` վերդիկտ կայացնելու, այն կհրապարակվի սեպտեմբերի 24-ին։

Նշենք, որ մեղավոր ճանաչվելու դեպքում Շիրակի թեմի առաջնորդին սպառնում է տուգանքից մինչև 5 տարվա ազատազրկում։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test