Վաղ առավոտյան մի հատ ստատուս ես գրում երկրի երեք նախկին նախագահների դեմ, նրանց անունները տառ-կետով գրում, տառերը իրար խառնում, իբրեւ թե հումոր ես անում եւ կարող ես ցանկացածին ձեռ առնել, ապա գնում ես Դանիել Իոաննիսյանի կազմակերպած Ժողովրդավարության ինչ որ ֆորումին մասնակցելու եւ պանելային քննարկմանը ժողովրդավարության մասին են բարբաջում։ Հետո վերադառնում ես ու շարունակում ստատուսներ գրել` երկրի ղեկավարին ոչ վայել լեքսիկոնով, զազրելի որակումներով, հեգնանքով ու պարապ ֆեյսբուքյան ստատուսչիին վայել տոնով:
Օրինակ ասում ես․ «Թույլ տվեք ասել, որ Հայաստանում ժողովրդավարության բացառիկ առաջնորդը իշխանությունն է` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Բացելով լայն դուռ ժողովրդավարության համար՝ մենք ասում ենք, որ բոլոր հարցերն ուզում ենք քննարկել...»:
Կամ ասում ես. «Ինչի՞ մենք պետք է երազենք ժողովրդավարության մասին, եթե մենք այսօր կարող ենք դա քննարկել, ստեղծել և կառուցել»: Կամ` «...վերջին շրջանի քաղաքական, գաղափարական, հայեցակարգային փոփոխություններով և հարցադրումներով մենք ժողովրդավարության համար ավելի լայն դաշտ ենք բացում...մենք պետք է խոսենք ժողովրդավարության մեր ստանդարտի մասին՝ ի՞նչ է ժողովրդավարությունը, ինչպե՞ս ենք մենք պատկերացնում այն»:
Նոր Սահմանադրություն ընդունելու պատճառը, պարզվում է, ոչ թե Ալիեւի պահանջն է, այլ այն, որ այսօրվա Սահմանադրության օգտին 1995 թվականից սկսած ոչ մի սահմանադրական հանրաքվեում ժողովրդի «50+1» տոկոսը չի քվեարկել եւ «Հայաստանում հաստատված իրավակարգը ժողովուրդն իրենը չի համարում»: Ու ինքը որոշել է փոխել իրավիճակը:
Եւ սա ասում է մի մարդ, ով չգիտի, որ Սահմանադրությամբ կրոնական կազմակերպություններն ու պետությունը տարանջատված են, որ «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով»: Որ պետությունը գործում է «օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման» սկզբունքով: Որ «պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»: Որ ՀՀ խորհրդանիշներից մեկը Հայաստանի Հանրապետության զինանշանն է. «կենտրոնում՝ վահանի վրա, պատկերված են Արարատ լեռը՝ Նոյյան տապանով, և պատմական Հայաստանի չորս թագավորությունների զինանշանները»։ Որ «յուրաքանչյուր ոք ունի իր մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունք»: «Յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների և հաղորդակցության այլ ձևերի ազատության և գաղտնիության իրավունք»: Եւ այդ իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով եւ դատարանի որոշումներով, այլ ոչ թե վարչապետի կամքով: «Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք»: «Յուրաքանչյուր ոք ունի գրական, գեղարվեստական, գիտական և տեխնիկական ստեղծագործության ազատություն»: «Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի հավաքներին ազատորեն մասնակցելու և դրանք կազմակերպելու իրավունք» եւ այլն, եւ այլն:
Ու գոնե այն օրը, երբ դու գնում ես մասնակցելու եւ խոսելու ժողովրդավարության մասին, պետք է քեզ թույլ չտաս խայտառակ բովանդակությամբ ստատուսներ գրել` փորձելով վիրավորել անձի արժանապատվությունը, սահմանափակել նրանց ազատություններն ու իրավունքները, ծեփել քեզ քննադատողների բերանը, ՔՊ-ական ուսապարկերին «քսի» չտալ նախկին նախագահների վրա, որովհետեւ նախագահի ինստիտուտը հարգելը եւ տարրական կուլտուրայի նշան է, եւ ժողովրդավարության դրսեւորում, եւ պետական ինստիտուտները հարգելու ցուցանիշ:
Այսօրվա «շեդեւրներից» միայն մի տող մեջբերենք նրանց համար, ովքեր դրանց ծանոթանալու «բախտ» չեն ունեցել.
ՀԳ ՏՊԼ-ն ՀՀ հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն է` այն անձնավորությունը, ում շնորհիվ Նիկոլ Փաշինյանը մտել է քաղաքականություն եւ նրա ցուցակով ժամանակին պատգամավոր դարձել, նաեւ ժամանակին վարել է Տեր-Պետրոսյանի հանրահավաքները ու բարձրագոչ դիֆերամբներ հնչեցրել նրա հասցեին:
Արեգ Մարգարյան
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test