Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Պետք է սրա դեմն առնեն». Արամ Սարգսյան 168.am 168.am

time
«Պետք է սրա դեմն առնեն». Արամ Սարգսյան

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ, «Միասին» շարժման համակարգող Արամ Սարգսյանի մոտ Նիկոլ Փաշինյանի որևէ քայլ այլևս զարմանք չի առաջացնում: Նրա խոսքով՝ Փաշինյանն իր ծրագրավորված քաղաքական գիծն ուզում է մինչև վերջ տանել, նրա պատկերացմամբ՝ Հայաստանը՝ որպես պետություն, պետք է վերանա, ինչպես դա պատկերացնում են Թուրքիան ու Ադրբեջանը։

Թերևս այս նպատակով է Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ի առաջնային ռազմավարությունը համարում Հայաստանի Չորրորդ Հանրապետության հաստատումը։

Արամ Սարգսյանն այս համատեքստում Ֆրանսիայի պատմությունից մեկ դրվագ հիշեցրեց։

«Մեկ օրինակ բերեմ՝ Ֆրանսիայում չորրորդ Հանրապետություն ձևավորվեց մարշալ Պետենի կառավարման օրոք՝ «Վիշիիում», սա այդ կոլաբորացիոնիստների իշխանությունն էր, որոնք հեշտությամբ ամբողջովին հանձնեցին Ֆրանսիան գերմանացիներին և որոշեցին նրանց դեմ չպատերազմել։ Երբ Շառլ դը Գոլը վերադարձավ և հասկացավ, որ չի կարող այդ խայտառակ իշխանության շարունակությունը լինել, ձևավորեց հինգերորդ Հանրապետություն՝ սա տրամաբանական ու հասկանալի էր։

Հիմա այս իշխանությունն ուզում է ստեղծել կոլաբորացիոնիստների իշխանություն, որը չի դիմադրելու թշնամուն ու միշտ զիջողական է լինելու»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Արամ Սարգսյանը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի՝ «Հայաստանի Չորրորդ Հանրապետության հաստատման» վերաբերյալ հայտարարության, Արարատ լեռան պատկերը պետական սահմանի կնիքից հեռացնելու, ինչպես նաև Տիգրանաշենին սպասվող հնարավոր վտանգների մասին։

Նրա բնորոշմամբ՝ այս ամենը շատ լուրջ խնդիր է, իսկ Նիկոլ Փաշինյանն իր ծրագիրն իրականացնելու համար հայ ժողովրդին տանելու է այն ճանապարհով, որ ամբողջովին նա կորցնի իր դիմադրողականությունը։ Ըստ նրա՝ իշխանությունը փորձում է փոխել ժողովրդի հոգեկերտվածքը։

«Չորրորդ Հանրապետություն հասկացողությունը, եթե պետք է լինի, ապա պետք է լինի միայն այսօրվա իշխանություններից հետո, որպեսզի մեր պատմությունից սրանց բերած խայտառակ էջը ջնջի ու ձևավորի այն, ինչը մենք՝ որպես ազգ, ժողովուրդ, պարտավոր ենք անել։ Այսինքն՝ մենք կրկին վերադառնանք ու վերականգնենք մեր պատմական հիշողությունը, գիտակցենք, որ Արցախի հարցը լուծված չէ, և Արցախը չի կարող մնալ թշնամու տնօրինության տակ՝ օկուպացված վիճակում, մեր 150 հազար արցախահայերը պետք է վերադառնան իրենց բնօրրան։ Իհարկե, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը մեր ժողովրդին ընկալելի չէ, որովհետև նա նկատի ունի այն ողբերգությունը, որը մենք դեռ պետք է ապրենք, եթե մնա իշխանության»,- հավելեց Արամ Սարգսյանը։

Ինչ վերաբերում է Տիգրանաշենին և երեկ Երևանում Թոփչուբաշովի անվան վերլուծական կենտրոնի փոխտնօրեն ադրբեջանցի Մուրադ Մուրադովի հայտարարությանը, որ՝ «որոշակի տարածքների ու անկլավների փոփոխություն պետք է տեղի ունենա», Արամ Սարգսյանը նկատեց.

«Տիգրանաշենը երբեք չի եղել Ադրբեջան, այսինքն՝ նրանք ինչ-որ թողտվության պատճառով համարել են իրենցը, բայց որևէ պաշտոնական փաստաթուղթ չկա դրա վերաբերյալ։ Իհարկե, Տիգրանաշենն Ադրբեջանի համար բավականին կարևոր կետ է, բազմիցս ասել ենք՝ ինչն է խնդիրը, եթե նրանք իրենց Մեջլիսում արդեն հայտարարում են, որ «Զանգեզուրը մերն է, ապօրինաբար հանձնել են հայերին», Ադրբեջանին ապօրինաբար հանձնվել է Արցախը, Նախիջևանը, սա է ապօրինաբար, բոլոր փաստաթղթերով հաստատվում է։

Ինչ վերաբերում է «անկլավ» հասկացությանը, սա պատրվակ է, որն օգտագործում է Նիկոլ Փաշինյանը, որպեսզի հիմնավորի իր հերթական զիջողական քաղաքականությունը»,- շեշտեց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, թե՝ «Արարատը հայ ժողովրդի խորհրդանիշը չէ», Արամ Սարգսյանը նշեց. «70 տարի՝ Խորհրդային Միության ժամանակ, Արարատ լեռը Հայաստանի զինանշանի վրա է եղել, երբեք Խորհրդային Միության տոտալիտար ռեժիմը չի ասել, թե ինչու եք Արարատը դարձրել ձեր խորհրդանիշը։ Բայց գալիս է իբր հայ մարդ ու ասում է, թե «այն մերը չէ, իրական Հայաստան չէ»։

Այն մարդիկ, որոնք իսկապես մեր ազգն են ներկայացնում, կրում են ազգային գաղափարախոսություն, պետք է սրա դեմն առնեն։ Ելքը հետևյալն է՝ կա՛մ մենք կարողանում ենք քաղաքական այնպիսի գեներացում առաջացնել, ինչպես ինքն է «երազում», որ հայ ժողովուրդը քաղաքական «հեղափոխություն» իրականացնի, ինչը կարող է լինել նաև իմպիչմենտի գործընթացով, կա՛մ ընտրություններով։

Ընտրությունները նույնպես հնարավոր միջոց է, որովհետև եթե նորից ընդդիմությունը չգնա այն հայտնի առակի հետքերով՝ ամեն մեկն իր կողմ քաշի, ապա ազգային միաբանությունը կարող է այս ամենի դեմն առնել»:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test