Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք չեմ տվել. Վաչագան Ղազարյան aravot.am aravot.am

time
Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք չեմ տվել. Վաչագան Ղազարյան

«Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք չեմ տվել։ Ի՞նչ ցուցմունք պիտի տամ որ»,- Հակակոռուպցիոն դատարանում, լրագրողների հետ զրույցում ասաց երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անվտանգության ծառայության նախկին պետ Վաչագան Ղազարյանը։

«Գենադի Ստեփանյանն էլ է լավ տղա, Սամվել Կարապետյանն էլ․ նրանց նման տղերքը պիտի շատ լինեն»,- հայտարարեց Վաչագան Ղազարյանը։

Հիշեցնենք, խոսքը Եռաբլուր պանթեոնի հարակից տարածքների մասին գործին է վերաբերվում։ Այդ գործով Սերժ Սարգսյանն այժմ մեղադրյալի աթոռին է՝ Վաչագան Ղազարյանի հայտարարություններից հետո։

Վաչագան Ղազարյանը հայտարարեց, որ ոչ Սերժ Սարգսյանը, ոչ որեւէ այլ մեկն իրեն հող չի վաճառել, եւ 2005 թվականին էլ ինքը հող չի գնել։ Հարցին՝ ինչի՞ համար է ինքը հիմա մեղադրյալի աթոռին, եւ ո՞վ պետք է լիներ իր փոխարեն, պատասխանեց․ «Ով որ վաճառել է։ Կառավարությունը։ Ինքն էլ հետը (նկատի ունի Սերժ Սարգսյանին-Ն․ Գ․)։ Բա ո՞վ ա վաճառել։ Ե՞ս եմ վաճառել, թե՞ դուք»։

Ի դեպ, նա ասաց, որ Սերժ Սարգսյանի հետ շփումներ չունի։

Վաչագան Ղազարյանը հայտարարեց, որ իր դեմ քրեական գործերը քաղաքական նպատակ ունեն։ Նա խուսափեց Նիկոլ Փաշինյանին, նրա արարքներին գնահատականներ տալ, ասաց՝ «ժողովուրդը տալիս է»։ Նաեւ հավելեց, որ ինքը Եկեղեցու կողքին է կանգնելու ու պարտադիր չէ, որ ֆիզիկապես ներկա լինի փողոցային հավաքներին։

«Թոշակով եմ յոլա գնում»,- ասաց Վաչագան Ղազարյանը՝ հարցին՝ ինչպե՞ս է ապրում։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test