Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Փաշինյանը ելույթ կունենա ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում news.am news.am

time
Փաշինյանը ելույթ կունենա ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանում, որը տեղի կունենա Ստրասբուրգում 2025 թվականի սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 3-ը։

ԵԽԽՎ հայտարարության համաձայն՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի օրակարգում ներառված են քննարկումներ Գազայի հատվածում լրագրողների կյանքի պաշտպանության և Ռուսաստանի Դաշնության կողմից գերի վերցված ուկրաինացի լրագրողներին ազատ արձակելու ջանքերը ակտիվացնելու անհրաժեշտության վերաբերյալ։

Նստաշրջանում ելույթ կունենան նաև Մալթայի նախագահ Միրիամ Սպիտերի Դեբոնոն, Մալթայի փոխվարչապետ, արտաքին գործերի և զբոսաշրջության նախարար, Նախարարների կոմիտեի նախագահ Իան Բորգը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նստաշրջանի ընթացքում Վեհաժողովը կընտրի հաջորդ հինգ տարիների համար իր գլխավոր քարտուղարին:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test