Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը մամուլին ասել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառումները չի կարդացել, քանի որ «փլուշահոտը խեղդում է»:
Նիկոլ Փաշինյանը կոնկրետ հարցեր է բարձրացրել, որ Հայաստանի քաղաքացիան ղարաբաղյան առաջին պատերազմում հաղթած նախկին երեք նախագահներին երբեք պետության «ընտրված առաջնորդ չի ճանաչել»:
Եվ, իրոք, պարադոքս է, որ ղարաբաղյան առաջին պատերազմից մեկ տարի անց Հայաստանի քաղաքացին կասկածել է սահմանադրական հանրաքվեի և ԱԺ ընտրությունների արդարացիությանը, իսկ ևս մեկ տարի հետո նախագահի պաշտոնում Լևոն Տեր-Պետրոսյանի վերընտրությունը համարել և համարում է «կեղծված»:
Դժվար կամ, գուցե, անհնար է պարզել՝ սահմանադրական հանրաքվեն, ԱԺ և նախագահի ընտրությունները 1995-96 թվականներին իրոք կեղծվե՞լ են, թե դարձել ներքաղաքական մանոիպուլյացիաներ առարկա, բայց որ Հայաստանի քաղաքացիների ջախջախիչ մեծամասնությունը համոզված է, որ ընտրակեղծարարության «սկիզբը դրել է ՀՀՇ», փաստ է և տեսք ընդունել, թե Փաշինյանին չեն պատասխանում, քանի որ նրա գրառումից «քաշած արաղի հոտ է գալիս», նշանակում է չունենալ իրավա-քաղաքական հիմնավորումներ, որ հակառակը կապացուցեին:
Նման «գնահատականը» ոչ միայն գործող և նախկին իշխանությունների հարաբերությունները, այլեւ Հայաստանի ապագան տանում է դեպի փակուղի: Լևոն Տեր –Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը կարող են միմյանց չբարևել, մեկը մյուսի ծննդյան օրը չշնորհավորել կամ, չտա Աստված, դժբախտության դեպքում չցավակցել:
Բայց նրանք անկախ Հայաստանի ապագայի համար հավասարապես պատասխանատու են, եթե նախկին նախագահները չեն ընտրել վաստակած հանգիստը վայելելու և գործող իշխանություններին իր ձախողումների և հաջողությունների մեջ Հայաստանի քաղաքացու հանդեպ մենակ թողնելու տարբերակը:
Առաջին նախագահի հայտնի միտքը, որ քաղաքականություն մտնողը պետք է պատրաստ լինի արժանանալու թե օրհնանքի, թե պարսավանքի՝ լիովին վերագրելի է իրեն և անմիջական հաջորդներին:
Օրհնանքի նրանք ակնհայտորեն չեն արժանացել և, ամենայն հավանականությամբ, չեն արժանանա: Պատմական պարսավանքից խուսափելու միակ հնարավորությունն այն է, ինչ Նիկոլ Փաշինյանն է առաջարկում՝ հրապարակային բանավեճ: Ասել, թե մենք «բանավիճելու բան չունենք»,- նույնն է, թե՝ «ես Պաստեռնակի վեպը չեմ կարդացել, բայց գիտեմ, որ հակասովետական է»: Իսկ մենք միամտաբար կարծում էինք, որ Հայաստանի հանրային-քաղաքական միտքը խորհրդային կաղապարներից դուրս է եկել:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test