Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Սպասելիքս այն է, որ ընտրություններին այս այլանդակներին հանեն՝ շպրտեն դուրս, երևի նոր իշխանությունները մի բան կանեն մեր երեխաների համար» 168.am 168.am

time
«Սպասելիքս այն է, որ ընտրություններին այս այլանդակներին հանեն՝ շպրտեն դուրս, երևի նոր իշխանությունները մի բան կանեն մեր երեխաների համար»

Սեպտեմբերի 19-21-ը ՀՀ ԱԱԾ տնօրենի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Բաքվում կայանալիք «Անվտանգության 3-րդ միջազգային ֆորումին»:

Արդյո՞ք ՀՀ ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը որևէ կերպ բարձրացրել է 2020 թվականի Արցախի 44-օրյա, 2023 թվականի սեպտեմբերի 19-ի պատերազմների, ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերի 25-ին Ասկերանում տեղի ունեցած բենզինի պայթյունի հետևանքով անհետ կորած անձանց վերաբերյալ հարցը։

Անհետ կորած անձանց ծնողները փորձել են հանդիպել Անդրանիկ Սիմոնյանի հետ՝ պարզելու, թե նա Բաքվից որևէ լուր բերե՞լ է իրենց համար, սակայն նրանց ԱԱԾ-ից պատասխանել են՝ սպասեք։

«Քիմիկների զորամասի» անհետ կորած զինծառայողներից մեկի մոր՝ Կարինե Մանավազյանի խոսքով՝ ԱԱԾ-ին դիմել են, որպեսզի հանդիպեն տնօրենի հետ իրենց հարցերը բարձրաձայնելու համար, սակայն որևէ պատասխան դեռևս չեն ստացել։

«Մեզ սպասեցրել են, վերջին 5 տարին ինչպես են սպասեցնում, այսպես մատների վրա պտտեցնում են մեզ։ Դիմել ենք, որ հանդիպենք, տեսնենք՝ ինչ են քննարկել Բաքվում, ինչ են դրել ու վերցրել, բայց ասել են, որ սպասենք, հանդիպման ժամ կնշանակեն, կգնանք։

Այսպես որ նայում եմ, երևի մի 5 տարի էլ պետք է սպասենք, որ մեզ ընդունեն»,168.am-ի հետ զրույցում նշեց Կարինե Մանավազյանը։

Տիկին Կարինեն այս իշխանության որևէ ներկայացուցչի չի վստահում, առավել ևս՝ նորանշանակ պաշտոնյաներին։

«Ես իրենցից որևէ սպասելիք չունեմ, միակ սպասելիքս այն է, որ ընտրություններին այս այլանդակներին հանեն, շպրտեն դուրս, երևի նոր իշխանությունները մի բան կանեն մեր երեխաների համար։ Թե չէ սրանցից մենք որևէ բան էլ չենք սպասում»,- ընդգծեց Կարինե Մանավազյանը։

Սեպտեմբերի 19-20-ն Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով մինչև օրս անհետ կորած համարվող անձանց հարազատներին ԱԱԾ-ից ևս ասել են՝ սպասեք։

«Մենք փորձել ենք հանդիպում փնտրել, բայց դեռ հանդիպում չի եղել, սպասում ենք, երևի վաղը կամ մյուս օրը։ Բայց չգիտեմ՝ հանդիպո՞ւմ է լինելու, թե՞ ուղղակի մի երկու հոգու կանչելու են, խոսեն։ Մենք դեռ տեղյակ էլ չենք՝ Բաքվում անհետ կորած անձանց հարցերը քննարկվե՞լ են, թե՞ ոչ։ Սպասենք, տեսնենք՝ ինչ է լինելու, այլ տեղից մենք որևէ սպասելիք չունենք»,- նշեց անհետ կորած անձանցից մեկի հարազատը։

Հիշեցնենք, որ արդեն տևական ժամանակ է, 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ին տեղի ունեցած ռազմական ագրեսիայի ժամանակ անհետ կորած անձանց հարազատները բողոքի ակցաներ են անում՝ պահանջելով Կառավարության ղեկավարից, որպեսզի տեղեկություններ իմանա իրենց հարազատների ճակատագրերի վերաբերյալ, նշելով, որ նա է բանակցում, սակայն Նիկոլ Փաշինյանն ամեն կերպ նրանց ուղղորդում է կա՛մ Քննչական կոմիտե, կա՛մ ԱԱԾ։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test