ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Դիմում՝ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին. Հարգելի պարոն նախագահ, Նիկոլ Փաշինյանի հասցեին քննադատական Ձեր վերջին հայտարարությունները մեծ արձագանք են առաջացրել հանրության մեջ, հսկայական տարածում ստացել լրատվամիջոցներում և սոցցանցերում: Լիովին ընդունելով Ձեր հնչեցրած քննադատության արդարացիությունն ու ճշմարտացիությունը` խնդրում եմ Ձեզ հաշվի առնել մի նուրբ հանգամանք: Երկրի ղեկին կանգնած է հոգեկան խանգարումներով և հիստերիկ նոպաներով կառավարվող մի անձնավորություն, որին Ձեր, որքան էլ ճշգրիտ, բացահայտումները հանում են հավասարակշռված վիճակից, առաջացնում էլ ավելի խորը հիստերիկ նոպաներ և անքնություն, ինչը կարող է երկրի անվտանգության և կայունության համար լուրջ, անգամ ցնցումային, հետևանքներ ունենա, ինչպես անցյալում բազմիցս եղել է: Մթագնած այս վիճակում Նիկոլ Փաշինյանը պատրաստ է անգամ սուտ մատնություն կատարել սեփական երկրի դեմ և Ադրբեջանի նախագահ Ալիևի կողմից Հայաստանի դեմ կազմակերպված «Նյուրնբերգյան» ֆեյք-դատավարության համար կեղծ ցուցմունքներ տալ Հայաստանի Հանրապետության դեմ: Սուտ ցուցմունքներ կտա, բայց չի բացահայտի 2019 թվականին իր կողմից մերժված Մինսկի խմբի խաղաղության պլանը, խուսափելով Արցախյան խնդրի շուրջ փաստերի վրա հիմնված բանավեճից և 2020 թվականին բանակցություններից հրաժարվելու ևՀայաստանը աղետաբեր պատերազմի մեջ ներքաշելու փաստերի ապացույցների բացահայտումից: Իրավիճակը լուրջ է, պարոն նախագահ: Հիվանդը արդեն շփոթում է հապավումների տառերը, առաջարկում հանրային բանավեճ կալանավայրի խցիկում, զառանցում ինչ-որ «խաղաղության գոտու» և «սնուցող մայրերի» մասին: Հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանի հետ Ձեր բանավեճի մասին երևակայելն անգամ հղի է երկրի ղեկավարի հոգեկան վիճակի քայքայման վտանգով և Հայաստանի անվտանգության համար լրջագույն սպառնալիքներով, խնդրում եմ ինձ տալ լիազորություն Ձեր անունից մասնակցելու Փաշինյանի հետ բանավեճում: Խոստանում եմ թերապևտիկ զգալի էֆեկտ»:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test