Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ինչո՞ւ պետք է երազենք ժողովրդավարության մասին, եթե այսօր կարող ենք դա քննարկել, ստեղծել և կառուցել. վարչապետ armtimes.com armtimes.com

time
Ինչո՞ւ պետք է երազենք ժողովրդավարության մասին, եթե այսօր կարող ենք դա քննարկել, ստեղծել և կառուցել. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ժողովրդավարության հայկական չորրորդ ֆորումին շրջանակում մասնակցել է «Ժողովրդավարության որակը Հայաստանում. մարտահրավերներ և գնահատման ցուցիչներ» խորագրով պանելային քննարկմանը:

Իր խոսքում վարչապետ Փաշինյանը ողջունել է ներկաներին և կարևորել նման ֆորումների անցկացումը: Պատասխանելով այն հարցին, թե որն է ժողովրդավարական այն իդեալը, որին ձգտում է իր կառավարման ընթացքում, վարչապետն առաջարկել է «երազանք», «ապագա», «իդեալ» բառերի հետ հարաբերությունները փոխել. «Ինչի՞ մենք պետք է երազենք ժողովրդավարության մասին, եթե մենք այսօր կարող ենք դա քննարկել, ստեղծել և կառուցել: Այսինքն՝ մենք անընդհատ երազում ենք, ինչի՞ մասին ենք երազում»:

Ինչո՞ւ պետք է երազենք ժողովրդավարության մասին, եթե այսօր կարող ենք դա քննարկել, ստեղծել և կառուցել. վարչապետ
Ինչո՞ւ պետք է երազենք ժողովրդավարության մասին, եթե այսօր կարող ենք դա քննարկել, ստեղծել և կառուցել. վարչապետ

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ կան հարցեր, որոնց պետք է անդրադառնալ. արդյոք մեր ժողովրդավարության բոլոր մասնակիցներն են ուզում ժողովրդավարություն, արդյոք նրանց համար ժողովրդասիրությունն արժեք է, իսկ ով է Հայաստանում այսօր ժողովրդավարության լիդերը, պաշտպանը և ժողովրդավարության արժեքների կրողը: «Այս դեպքում բացառիկ իրավիճակ ունենք, որ այդ արժեքների կրողն իշխանությունն է: Այդ թվում՝ վերջին շրջանի քաղաքական, գաղափարական, հայեցակարգային փոփոխություններով և հարցադրումներով մենք ժողովրդավարության համար ավելի լայն դաշտ ենք բացում»,- ասել է վարչապետը՝ այդ համատեքստում ընդգծելով առկա բոլոր հարցադրումները հնչեցնելու և քննարկելու կարևորությունը:

Վարչապետի դիտարկմամբ՝ ժողովրդավարության ամենակարևոր հատկանիշը ինքնահայեցումն է. «Այնտեղ, որտեղ չկա ինքնահայեցում, այնտեղ չկա ժողովրդավարություն: Եվ կարծում եմ, որ մենք պետք է խոսենք ժողովրդավարության մեր ստանդարտի մասին՝ ի՞նչ է ժողովրդավարությունը, ինչպե՞ս ենք մենք պատկերացնում այն»:

Ինչո՞ւ պետք է երազենք ժողովրդավարության մասին, եթե այսօր կարող ենք դա քննարկել, ստեղծել և կառուցել. վարչապետ

Պատասխանելով այն հարցին, թե կարո՞ղ եք նշել կարևոր բարեփոխումներ Հայաստանում իդեալական ժողովրդավարության հասնելու համար, երկրի ղեկավարը նշել է. «Այո՛, կարող եմ, դա նոր Սահմանադրության ընդունումն է, որտեղ ամենակարևոր ինստիտուցիոնալ խնդիրը , որը պետք է լուծվի, իմ համոզմամբ, դատական իշխանության օրգանիկ կապի ստեղծումն է ժողովրդի հետ: Ասել եմ՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին և ցանկացած իշխանություն պետք է բխի ժողովրդից: Ես այսօր տեսնում եմ մի լրջագույն համակարգային պրոբլեմ, որ Հայաստանի Հանրապետությունում դատական իշխանությունը չի բխում ժողովրդից: Դատական իշխանությունը ոչ միայն չի բխում ժողովրդից, այլև ընդհանրապես կտրված է ժողովրդից և նրա հետ ոչ մի օրգանական կապ չունի»:

Ինչո՞ւ պետք է երազենք ժողովրդավարության մասին, եթե այսօր կարող ենք դա քննարկել, ստեղծել և կառուցել. վարչապետ

Այդ առումով վարչապետը կարևորել է այն հանգամանքը, որ նոր Սահմանադրության համատեքստում որոշակի փոփոխություններ, առաջարկներ են գեներացվում, որոնք լրջորեն այդ խնդիրը պետք է լուծեն: «Մյուս առաջարկը գեներացվել է քաղաքական թիմում: Խոսքը Հայաստանում երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման մասին է, որպեսզի մենք այս պրոբլեմից ի վերջո ազատվենք: Քանի դեռ մենք այս հարցը չենք լուծել, ֆունդամենտալ շատ հարցեր չենք լուծելու: Իմ կարծիքով՝ մեր ժողովրդավարության մեծագույն պրոբլեմն այստեղ է»,-ասել է Նիկոլ Փաշինյանը՝ կարևորելով արդարադատության ստանդարտի ստեղծման անհրաժեշտությունը, որը արդարադատությունը կդարձնի հնարավորինս կանխատեսելի և պակաս օգտագործելի՝ տարբեր քաղաքական շահերի համար:

Ինչո՞ւ պետք է երազենք ժողովրդավարության մասին, եթե այսօր կարող ենք դա քննարկել, ստեղծել և կառուցել. վարչապետ
Ինչո՞ւ պետք է երազենք ժողովրդավարության մասին, եթե այսօր կարող ենք դա քննարկել, ստեղծել և կառուցել. վարչապետ

Երկրի ղեկավարի խոսքով՝ նոր Սահմանադրության ընդունումը նաև օրգանական կապ պետք է ստեղծի ժողովրդի և իրավակարգի միջև: «Այսօրվա Սահմանադրության օգտին 1995 թվականից սկսած ոչ մի սահմանադրական հանրաքվեում ժողովրդի «50+1» տոկոսը չի քվեարկել: Սա քաղաքական հարց է, բայց այստեղ կա նաև օրգանական հարց՝ Հայաստանում հաստատված իրավակարգը ժողովուրդն իրենը չի համարում: Ժողովուրդը չի համարում, որ ինքը ձեռք է բերել պայմանավորվածություն, որ ներհայաստանյան կյանքում մենք ապրում ենք այս կանոններով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ առանց այդ բարեփոխման չենք կարողանալու այս խնդիրները լուծել, այդ թվում՝ ինստիտուցիոնալ:

Ինչո՞ւ պետք է երազենք ժողովրդավարության մասին, եթե այսօր կարող ենք դա քննարկել, ստեղծել և կառուցել. վարչապետ
Ինչո՞ւ պետք է երազենք ժողովրդավարության մասին, եթե այսօր կարող ենք դա քննարկել, ստեղծել և կառուցել. վարչապետ
Ինչո՞ւ պետք է երազենք ժողովրդավարության մասին, եթե այսօր կարող ենք դա քննարկել, ստեղծել և կառուցել. վարչապետ

Վարչապետը պանելային քննարկման ընթացքում պատասխանել է նաև ներկաների այլ հարցերի:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test