Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Տղեն հայոց ազգի համար առաջին բարերարների շարքին է դասվում, նմանատիպ տղերքին, եթե մենք չենք հարգում, բա ո՞ւմ ենք հարգում»․ Վարդան Ղուկասյանը՝ Սամվել Կարապետյանի մասին aravot.am aravot.am

time
«Տղեն հայոց ազգի համար առաջին բարերարների շարքին է դասվում, նմանատիպ տղերքին, եթե մենք չենք հարգում, բա ո՞ւմ ենք հարգում»․ Վարդան Ղուկասյանը՝ Սամվել Կարապետյանի մասին

«Ես պաշտոնի համար, ինչ-որ հիմա ճշմարտությունը տեսնում եմ՝ նախկին ու ներկա՝ իրար հետ, որ այս ամենը կազմակերպել են, երբեք իրենց հետ ճանապարհ չեմ գնա»,- Հակակոռուպցիան դատարանի մոտ, լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ պատասխանելով առաջիկա խորհրդարանական ընտրություններին ինչ-որ քաղաքական ուժի միանալու մասին հարցին։ Բայց, ընդհանուր առմամբ, ասաց՝ հիմա պատրաստ չէ այդ հարցին պատասխանելու, իրեն պետք է մի քիչ համբերել՝ հետո կերեւա՝ ինքը նոր ուժ կձեւավորի՞, թե ինչ-որ մեկին կպաշտպանի։ Եթե պաշտպանի էլ ինչ-որ մեկին, ապա դա լինելու է միայն «ազգային, ազգի շահերը պաշտպանող» մեկը։ Նա չբացառեց, որ կրկին կոմունիստական կուսակցության հետ գնա ընտրությունների, ինքը հավանում էր կոմունիստական Հայաստանը, այդ տնտեսական համակարգն արդար է համարում։

Գործարար, բարերար, կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանի մտերիմների կողմից ձեւավորվող «Մեր ձեւով» շարժման մասին հարցին էլ պատասխանեց․ «Տղեն հայոց ազգի համար առաջին բարերարների շարքին է դասվում, նմանատիպ տղերքին, եթե մենք չենք հարգում, բա ո՞ւմ ենք հարգում։ Գեներալին չենք հարգում, բժիշկներին չենք հարգում, բա ո՞ւմ ենք հարգում»։

Հարցին՝ Փարիզում տուն ունեք, պատասխանեց, որ ոչ։ Լրագրողը շարունակեց՝ ՔՊ-ականներն ասում են` բա ինչի՞ ՌԴ-ում տուն չի առել, Փարիզում է առել, հակադարձեց․ «Թող խոսեն էլի, ցնդաբանական խոսում են։Ասում են` եթե ձեզ վատաբանում են, զրպարտում են, այնքան դուք Աստծո մոտ տեղ ունեք։ Թող խոսեն, ինչքան մեզ զրպարտեն, էնքան մեր մեղքերին թողություն կտա»։

Մանրամասները՝ տեսանյութում.

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test